«Հրապարակ». Այս իշխանության մեջ բոլորը չէ, որ նախկինների ու ներկաների բաժանման կողմնակից են. ինչ է արել ՊԵԿ նախագահը
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իշխանության մեջ բոլորը չէ, որ նախկինների ու ներկաների բաժանման կողմնակից են։ Ոմանք դեմ են նախկիններին սեւացնելու քաղաքականությանը եւ անգամ չեն ժխտում իրենցից առաջ աշխատած անձանց վաստակը։
Մեզ պատմեցին, որ երբ անցած տարեվերջին ՊԵԿ գործունեության տարեկան ամփոփ տեսաշարն են պատրաստել, ֆիլմի միայն 1 կադրում է եղել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Ֆիլմը նայելով՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանձնարարել է խմբագրել՝ ավելացնել Անանյանի հատվածը։ Ասել է, որ մինչեւ 2020թ․ հունիսը՝ գրեթե կես տարի, պարոն Անանյանն է եղել նախագահը, պետք է համամասնությունը պահպանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



