«Արսենալը» բարձրացավ առաջին տեղ
SPORTԱնգլիական Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»: Առաջին խաղակեսում աչքի ընկան ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին ու ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը «Աստոն Վիլայի» դարպասը գրավեց 5-րդ խաղում անընդմեջ:
Այս հաղթանակի շնորհիվ Արսեն Վենգերի թիմը վաստակեց 33 միավոր եւ, շրջանցելով 32-ական միավոր հավաքած «Լեսթերին» ու «Մանչեսթեր Սիթիին», բարձրացավ առաջին տեղ: Լեսթերցիները մեկ խաղ պակաս են անցկացրել եւ դեկտեմբերի 14-ին կընդունեն Լոնդոնի «Չելսիին»:
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր
«Աստոն Վիլա» - «Արսենալ»՝ 0:2
Օլիվյե Ժիրու, 8 (11մ), Աարոն Ռեմզի, 38
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



