Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«17 տարի այդ երազանքն եմ մտապահել». Իլոնա Մկրտչյանը՝ 18-ամյակը չնշելու պատճառի, նոր ֆոտոշարքի և «Դեպի ճամբար»-ում իրենից մեծ աղջկա մարմնավորելու մասին

LIFE

Դերասանուհի Իլոնա Մկրտչյանն օրերս դարձել է 18 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է օրը չնշելու պատճառի և «Դեպի ճամբար 2» նախագծում իր կերպարի մասին: Իլոնան նաև նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life–ին։

Իլոնայի խոսքով՝ նախկինում մտածում էր՝ 18-ամյակը մեծ շուքով կնշի, բայց այդպես չարեց: «Կեսգիշերին ընկերներիցս մեկը տորթով, փուչիկներով և ծաղիկներով եկավ մեր տուն: Հետո ես ու մայրս գնացինք Դիլիջան, քանի որ այս տարի չցանկացա մեծ խնջույք կազմակերպել, նախորդ տարվա դեպքերից հետո տրամադրություն չունեի, կոտրված իրավիճակ էր: Դիլիջանում հետաքրքիր օր ունեցա, մայրիկիս հետ էի, որտեղ էլ լինեի, օրս չէր կարող վատ անցնել: Այս տարի տորթի մոմերը փչելիս երազանք եմ մտապահել, որ խաղաղություն լինի, որ 2020 թվականն այլևս չկրկնվի: Ամեն ամիս ներքին փոփոխություններ եմ զգում բնավորությանս և մտածելակերպիս հետ կապված, որովհետև ամեն անգամ ավելի շատ բան եմ հասկանում, ենթադրություններ անում, փոխվում, մեծանում, հասունանում: Նախկինում որոշումներիս մեջ փոփոխական էի, հիմա կայուն եմ, թեև հասունանալու տեղ միշտ կա, ամեն տարիք հասունանալու իր չափանիշն ունի»,- ասաց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ արդեն վստահ է՝ երազանքներն իրականանում են: «Մանկուց երազել եմ հեռուստատեսությունում լինելու մասին: Չեմ թաքցնի, ծննդյանս տորթի մոմերը փչելիս 17 տարի այդ երազանքն եմ մտապահել, որը կատարվեց 17 տարեկանում: Վստահ եմ՝ մյուս բոլոր երազանքներս էլ կկատարվեն: Ուզում էի հեռուստատեսություն մտնել ոչ թե հայտնիության, այլ դերասանի գործով զբաղվելու համար: Հետագայում ուզում եմ այդ գործով զբաղվել, բայց նաև այլ գաղափարներ ունեմ, չգիտեմ՝ որ ուղղությամբ կգնամ»,- նշեց նա:

Իլոնան օրերս նոր ֆոտոշարք է իրականացրել, պատմեց, որ գաղափարը վաղուց ուներ: «Որոշել եմ հետևորդներիս կերպարային ֆոտոշարքեր հաճախ ներկայացնել: Այս անգամ ընտրեցի հրեշտակի կերպարը: Լուսանկարվել շատ եմ սիրում, բայց դա էլ իր բարդություններն ունի, անընդհատ պետք է դիրք փոխես, երբեմն զգեստը հարմար չէ: Այս անգամ հրեշտակի թևերն անհարմար ու ծանր էին, բարդ է նկարին թեթևություն հաղորդել և թաքցնել ծանրությունն ու անհարմարավետությունը»,- շեշտեց նա:

Իլոնան զբաղվածություն ունի «Դեպի ճամբար 2» նախագծում: Նա նկատեց, որ իր կերպարն այն չէ, ինչպես կարող է թվալ սկզբում: «Մարմնավորում եմ 22 տարեկան աղջկա, ով բնավորության կամակոր գծեր ունի: Կերպարս վերցված է իրական կյանքից, նման շարժուձևով մարդ իրականում ևս կա, որի հատկանիշները փորձել եմ ներկայացնել։ Ինքս շփվում եմ տարիքային տարբեր խմբի մարդկանց հետ և փորձում վերցնել նրանց խոսելաձևը, շարժուձևը, հետո դա ներառում եմ կերպարիս մեջ,- ասաց նա և հավելեց, որ իրենից տարիքով մեծ աղջկա մարմնավորելը բարդ է,- Ամեն կերպար իր բարդություններն ունի, ինձ հաճելի է կերպարի մեջ մտնել: Նույնիսկ այնքան եմ խորանում, որ մտածում եմ՝ կերպարս արմատներով որտեղի՞ց է, ինչպիսի՞ն է»:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts