Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալիմն իր Թվիթերյան էջում գրառում է կատարել՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ Վերջինս գրել է․
«Մենք քննադատում և դատապարտում ենք Հայաստանում պետական հեղաշրջման փորձը։ Հեղաշրջումները միշտ ընդհատել են դեմոկրատական գործընթացները և քաոս ստեղծել։ Մենք կոչ ենք անում անհապաղ կայունացնել Հայաստանում իրավիճակը»:
Հաշվի առնելով այն, որ Քալիմը միայն իր անունից չի արել իր գրառումը, սա կարող ենք համարել Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտոնական աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ ավելի վաղ ի աջակցություն Փաշինյանի նմանատիպ հայտարարություն էր արել նաև Թուրքիայի ԱԳ նախարարը։Հատկանշանական է, որ այս բովանադակությամբ հայտարարություն արվել է միայն թուրքական պաշտոնական շրջանակներից։

1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



