Խաչիկ Ասրյան. Նախագա՛հ Սարգսյան Արմեն, մերժի՛ր Փաշինյան Նիկոլին և վե՛րջ
POLITICSՀողատու Փաշինյան Նիկոլը, հերթական անգամ՝ շանտաժի միջոցով, ստիպում է Հայաստանի նախագահի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Արմեն Սարգսյանին՝ կատարել իր հերթական քմահաճույքն, այլապես՝ կմեղադրի Հայաստանում ռազմական հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ:
Հայաստանը կործանող արտաքին թշնամի ուժերի հովանավորությամբ՝ շանտաժի, պետական հեղաշրջման միջոցով, Հայաստանի իշխանությունը բռնազավթած քիրվա Փաշինյան Նիկոլը համոզված է, որ, ինչպես երկուսուկես տարի շարունակ, այնպես էլ հիմա, արևմուտքի կողմից Հայաստանի նախագահ նշանակված Արմեն Սարգսյանը հեզաբար ու ենթարկված կշարունակի անվերապահորեն ծառայել իրեն, կատարել իր բոլոր հրամանները և խոնարհաբար կստորագրի նախագահական նստավայր ուղարկված ցանկացած առաջարկի տակ:
Հայաստանում ուժեղ Նախագահական կառավարման համակարգի հիմնադրման կողմնակից, ջատագով և քարոզող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը դիմում է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանին` պահանջելով այսուհետ առաջնորդվել բացառապես Օրենքի և Արդարության իշխանությամբ, միշտ պաշտպանել Հայաստանի ազգային և պետական շահը, այսուհետ չտրվել Արցախը թուրքերին հանձնած հողատու Փաշինյան Նիկոլի սադրանքներին ու շանտաժներին, և ոչ մի դեպքում չստորագրել Հայոց Ազգային Բանակի կազմաքանդմանը, Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության թուլացմանն ու ոչնչացմանն ուղղված հրամանագրեր:
Նախագա՛հ Սարգսյան Արմեն, մերժի՛ր Փաշինյան Նիկոլին և վե՛րջ։
ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈՒԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



