Yerevan, 05.March.2026,
00
:
00
BREAKING


Գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են. Արման Թաթոյան

BLOG

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է.

«Երեկ՝ 2021թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք և արդյունքում 60-ից ավելի ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի:

Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետև պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կվերադարձնեին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիվերսանտ են»:

1․Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ վճռականորեն արձանագրում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են:

Բոլոր զինծառայողներն Արցախում են գտնվել՝ իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու համար, նրանք Արցախում տարել են զինվորական իրավական ծառայություն:

2․Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև մեկ խմբով թվով 44 գերիների վերադարձին:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:

3․Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են:

Իրենց զինվորական իրավական ծառայությունն իրականացնելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ:
Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից:

Ադրբեջանական իշխանությունները նախ արհեստականորեն ձգձգում էին հայկական կողմի գերիների վերադարձը, իսկ այնուհետև սկսեցին նենգափոխել և չարաշահել իրավական գործընթացները և ուղիղ տեքստով հայտարարել, որ Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։

Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է նման վերաբերմունքը: Դա ակնհայտորեն պարունակում է պատերազմական հանցագործության հատկանիշներ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հարկ է համարում հատուկ ընդգծել, որ հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից:

Այս արգելքը գործում է ցանկացած պարագայում՝ միջազգային իրավունքում, անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց:

4․Բացարձակ անընդունելի է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել՝ այդպիսով գերիներին անվանելով «դիվերսանտ» կամ ահաբեկիչ կարող է լինել միայն:

Անթույլատրելի է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա:

Նախ, թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու հիմա էլ գործ ունենք ընթացող (չավարտված) զինված հակամարտության հետ. այս կանոնն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:

Դրանից բացի, Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության կիրառության պրակտիկային:

Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանցել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց ևս:

Այնպես որ նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:

Ուստի, սկզբունքորեն անթույլատրելի է գերիների առկայությունը եռակողմ հայտարարության սոսկ ամսաթվով պայմանավորելը: Եվս մեկ անգամ հստակ շեշտում եմ, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով:

5․Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության քաղաքականության համատեքստում, ինչը բազմիցս հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օբյեկտիվ ապացույցների հիման վրա հրապարակած զեկույցներով:

6․Ուստի, բացարձակ դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է, իսկ իրավական գործընթացները նենգափոխվում են ու ենթարկվում չարաշահման:

Այս ամենը կոպտորեն խախտում է մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները: Ուստի, նրանք առանց որևէ նախապայմանի պետք է ազատ արձակվեն և անվտանգ վերադարձվեն Հայաստան:

7․Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի նախագահի նշված հայտարարության վրա՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որևէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին»։

Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29