Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Բարբի տիկնիկից մինչեւ այլ կարծրատիպեր. շիկահեր հայուհիները՝ շիկահերներին ուղղված կատակների, շեկ մազերի առավելությունների ու դժվարությունների մասին

LIFE

Հանրահայտ շիկահեր Պամելա Անդերսոնը մի առիթով ասել է՝  «Հրաշալի է լինել շիկահեր. երբ քեզանից քիչ սպասելիքներ ունեն, շատ հեշտ է  մարդկանց զարմացնելը»: Պամելան, իհարկե, նկատի է ունեցել շիկահերների մասին՝ դարեր շարունակ հյուսված կարծրատիպերը՝ հիմարիկից մինչեւ սեքսուալ տիկնիկ:

NEWS.am STYLE-ը, շարունակելով «Թեմա» խորագիրն, այս անգամ ընտրել է շիկահերությունը՝ որպես ուսումնասիրության նյութ: Ոճաբաններն օգնել են պարզել, թե որոնք են շիկահերներին ամենահամապատասխան ոճային միտումները, իսկ հայկական շոու-բիզնեսի շիկահերներից պարզել ենք՝ ինչու են որոշել ընտրել մազերի հենց այդ երանգը, ինչ է փոխվել իրենց կյանքում շիկահեր դառնալուց հետո եւ ինչ կարծրատիպերի են բախվում շիկահերության պատճառով:

Վարսահարդար Արթուր Սիմոնյանի խոսքով՝ որքան էլ կարծրատիպերը շատ լինեն, շիկահեր դառնալու պահանջարկը ամեն ժամանակաշրջանում արդիական է.

«Ինչպես նախկինում՝ այսօր էլ շիկահերությունը թրենդային է: Շիկահեր լինելու համար դիմագծերն այդքան էական չեն, ավելի կարեւոր է հաշվի առնել մաշկի գույնն ու աչքերի երանգը: Երբ մաշկի ու աչքերի գույնը բաց են, այդ դեպքում շիկահերությունը կնոջը վուլգար տեսք չի հաղորդում»,-ասում է նա՝ շարունակելով կոտրել եւս մեկ կարծրատիպ.

«Միանշանակ, հնարավոր է ստանալ բնական շիկահերի տեսք, անգամ այն դեպքում, երբ կինը բնական շեկ վարսեր չունի. Միայն կարեւոր է ընտրել ճիշտ երանգը»:

Շիկահերներին հաճախ ասոցացնում են Բարբի տիկնիկի հետ: Ոճաբան Գայանե Գեւորգյանը նշում է՝ շեկ մազերով աղջիկները տիկնիկի տեսք են ստանում հիմնականում վարդագույնի չարաշահման դեպքում:

«Շատերը, պարզապես, ցանկանում են շիկահեր լինել ու մազերը դարձնում են ժանգագույն, որը հաճախ կերպարին «էժան» տեսք է հաղորդում». ոճաբան Գայանե Գեւորգյան

«Ցանկալի է, որ շիկահերներն ավելի մեծ ուշադրություն դարձնեն վարդագույնի օգտագործմանը, որովհետեւ վառ վարդագույնը նրանց պարագայում կարող է Բարբի տիկնիկի էֆեկտ ունենալ, եթե, իհարկե, իրենց համար դա ցանկալի արդյունք չէ, իսկ եթե ավելի լուրջ կերպար են ցանկանում ստանալ, պետք է վարդագույնն ավելի քիչ կիրառելի դարձնեն, այն կրեն միայն կոստյումային տարբերակով»:

Ոճբանի խոսքով՝ շիկահերներին նաեւ շատ են սազում պաստելային երանգները, կանաչն ու կապույտի բոլոր երանգները:

Գայանեն չի կիսում այն կարծրատիպը, թե շիկահերները միշտ վուլգար տեսք են ունենում հագուստի որոշակի բացվածքի դեպքում: Նրա խոսքով՝ վուլգարությունից խուսափելու համար կարեւոր նախապայման է հաշվի առնել տվյալ անձի դիմագծերը, շպարն ու սանրվածքը:

«Կարեւոր է ուշադրություն դարձնել նաեւ մազերի երանգին, որովհետեւ շատերը, պարզապես, ցանկանում են շիկահեր լինել ու մազերը դարձնում են ժանգագույն, որը հաճախ կերպարին «էժան» տեսք է հաղորդում, ավելի ճոխ տեսք ստանալու համար նախընտրելի է ընտրել մոխրագույն երանգը: Կարեւոր է նաեւ, որ շիկահերներն առանձնահատուկ ուշադրություն դարձնեն դիմահարդարմանը: Իհարկե, շատ բան կախված է նաեւ սանրվածքի կտրվածքից ու ձեւից: Եթե շատ երեւացող կերպար է, վուլգարությունից զերծ մնալու համար ցանկալի է խուսափել շատ լայն բացվածքով հագուստից, եւ եթե դիմահարդարումը վառ է, հագուստը լինի ավելի չեզոք ոճի մեջ»:

«Ինչպես սեւահերներիայնպես էլ՝ շիկահերների համար թարմ տեսք ունենալու գրավականն ամենեւին էլ շպարը չէ». դիմահարդար Մաշա Միրզոյան

Դիմահարդար Մաշա Միրզոյանը նշում է՝ «Կինը, անկախ շիկահեր կամ սեւահեր լինելուց, ամենակատարյալ տեսքն է ունենում այն ժամանակ, երբ խնամված է, ունի առողջ, փայլուն մաշկ, խնամված մազեր՝ անկախ գույնից: Այս դեպքում, ինչպես սեւահերների, այնպես էլ՝ շիկահերների համար թարմ տեսք ունենալու գրավականն ամենեւին էլ շպարը չէ»:

Մաշան նշեց նաեւ դիմահարդարման մի քանի առանձնահատկություն, որոնք ավելի են ընդգծում շիկահերների հմայքը, թեեւ զգուշացրեց՝ պետք չէ դրանք բոլորի դեպքում միանշանակ համարել.

«Շիկահերների դիմահարդարումը փոքր-ինչ տարբերվում է` պայմանավորված մազերի բաց եւ ինքնին արտահայտիչ երանգով: Շիկահերների պարագայում ամենանախընտրելի դիմահարդարումը smokey eyes-ն է` մանավանդ բաց կանաչ կամ կապույտ երանգի աչքերի դեպքում: Այս դիմահարդարումը կարելի է կատարել ծիրանագույնի, մանուշակագույնի, շագանակագույնի ստվերներով: Իհարկե, կատարյալ է նաեւ դասական սեւ smokey eyes-ը, որն էլ ավելի կընդգծի շիկահերների անհատականությունը` երեկոյան շլացուցիչ տեսք հաղորդելով: Երեկոյան լուքի համար կարելի է նաեւ ընտրել սեւ սլաքներով եւ կարմիր շրթներկով դիմահարդարումը, որը համապատասխանում է աչքերի, գրեթե, ցանկացած երանգին: Իսկ առօրյա շպարի համար խորհուրդ կտամ բաց շագանակագույնի կամ վարդագույնի երանգով նյուդ դիմահարդարում, բայց այստեղ շատ կարեւոր է մաշկի համար ընտրել ճիշտ երանգը, այսինքն` այն չպետք է լինի բնական մաշկի երանգից մուգ»,-նշեց դիմահարդարը՝ հավելելով.

«Իրականում չկա այնպիսի դիմահարդարում, որը կարելի է բացառել շիկահերների դեպքում, քանի որ յուրաքանչյուր դիմագիծ ունի իր յուրահատկությունը, եւ անկախ ոճից` պետք է աշխատել այն երանգներով եւ տեխնիկայով, որը թելադրում է տվյալ դեմքը: Ամեն դեպքում ես մի փոքր կխուսափեի կարմիր եւ կապույտ երանգների չարաշահումից»:

Կինոաշխարհի աստղ Մերլին Մոնրոն այն կանանցից է, որը լինելով բնական սեւահեր շիկահերությունը դարձրել է իր գլխավոր այցեքարտը՝ մինչ օրս համարվելով շիկահերության խորհրդանիշ: Մի առիթով Մոնրոն նշել է. «Պետք է խելացի սեւահեր լինես, որպեսզի կարողանաս հիմարիկ շիկահերի խաղալ»:

NEWS.am STYLE-ը հայկական շոու բիզնեսի մի քանի հայտնի շիկահերների հետ զրուցել է շիկահեր լինելու առավելությունների ու դժվարությունների մասին:

«Մարդուն պետք չէ դատել մազի գույնով». Իրինա Այվազյան

Դերասնուհի Իրինա Այվազյանի մազերի բնական երանգը բաց շագանակագույն է, սակայն Իրինան արդեն մեկ տարուց ավել է՝ շիկահեր է. «Դրանից առաջ բացարձակ չէի ներկում մազերս: Շատ արագ որոշում կայացրի, ուղղակի այդպես ցանկացա, ու եթե նույն վայրկյանին չփոխեի մազերիս գույնը, վստահ եմ՝ հաջորդ օրն արդեն ցանկություն չէի ունենա»,-պատմում է նա:

Իրինան համաձայն չէ այն կարծիքին, թե շիկահեր լինելը դրականորեն է ազդում մարդու տրամադրության ու հոգեվիճակի վրա. «Կարծում եմ՝ շատ սխալ են ասում. մարդու հոգեվիճակը մազի երանգը չի, որ պիտի փոխի: Ըստ իս՝ դրական լինելը մարդու ներսից է գալիս: Ես միշտ էլ պոզիտիվ եմ եղել, համենայն դեպս՝ այդպես են ասում (ժպտում է)»:

Նա նաեւ հավելեց, որ չի կիսում այն նկատառումը, թե շիկահերներն ավելի շատ ուշադրության կենտրոնում են լինում.

«Անկեղծ ասած՝ համաձայն չեմ այդ կարծիքին, որովհետեւ, ամեն դեպքում, գեղեցիկը գնահատվում է, ու կապ չունի` դու շիկահեր ես, թե սեւահեր. եթե գեղեցիկ ես ու հետաքրքիր, ուշադրություն ստանում ես»:

Իրինան անկեղծորեն խոստովանեց, որ ինքն էլ է բախվել շիկահերների մասին հյուսված կարծրատիպերի հետ.

«Բնականաբար, եղել են նման դեպքեր, բայց մարդու հետ մեկ բառ փոխանակելիս արդեն հասկանում ես՝ հիմարիկ է, թե ոչ: Առհասարակ, մարդուն պետք չէ դատել մազի գույնով. հազարավոր սեւահերներ կան, որ շիկահերներից ավելի հիմարիկ ու դատարկ են, ու հակառակը...»:

«Մի պահ կարոր բարդութավորվել էիվերջերս որոշել էի կրկին թխահեր դառնալ». Լենա Ղազարյան

Ինչպես Իրինան՝ երգչուհի Լենա Ղազարյանը եւս բնականից շագանակահեր է: Մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց, որ մազերը սկսել է գունաբացել 2015 թ-ից, իսկ 2016-ին վերջնականապես դարձել շիկահեր.

«Շիկահեր դառնալուց հետո մի փոքր մեծ եմ սկսել զգալ հոգեպես, բայց մուգ մազերն արտաքնապես են ինձ ավելի մեծ դարձնում»,-անդրադառնալով իր փոփոխությանը նշեց Լենան, եւ խոսելով շիկահեր դառնալուց հետո ավելի մեծ ուշադրություն գրավելու գործոնի մասին՝ հավելեց.

«Ես չեմ կենտրոնանում նման բաների վրա, մի պահ կար, որ բարդութավորվել էի, վերջերս որոշել էի կրկին թխահեր դառնալ, բայց հասկացա, որ դա զուտ վիճակ է, որը չի համապատասխանում ինձ»:

Ի տարբերություն Իրինայի՝ Լենան համաձայն է, որ շիկահերությունը իր հետ բերում է նաեւ դրական հոգեվիճակ:

Ինչ վերաբերում է կարծրատիպերին՝ երգչուհին նշեց.

«Իմ ընկերները միշտ հումորով ասում են` դու տարբերվում ես մյուս շիկահերներից, որովհետեւ դու խելացի շիկահեր ես (ծիծաղում է): Հաճելի է դա լսելը, բայց, միեւնույն է, ես սիրում եմ շեկ վարսեր»:

«Շիկահեր լինելը թանկ հաճույք է, ինչ-որ տեղ` նաեւ վնասակար». Վիկտորիա Սահակյան

Դերասանուհի Վիկտորիա Սահակյանն այսօր հայկական եթերի ամենահայտնի շիկահերներից է, սակայն դերասանուհու մազերի բնական երանգը մուգ շագանակագույնն է, թեեւ ինչպես ինքն է նշում՝ փոքր տարիքում մազերը շեկ են եղել:

Իր սիրելի երանգին Վիկտորինան վերադարձել է ավելի ուշ, երբ արդեն ուսանողուհի էր:

«Մազերս սկսել եմ ներկել երկրորդ կուրսում, բայց այսպիսի բաց երանգի շեկ վարսեր ունեցա մոտ 2 ու կես տարի առաջ, ու այնքան եմ սիրել ինձ այս երանգի մեջ, որ փորձում եմ պահել այն, թեեւ շիկահեր լինելը թանկ հաճույք է, ինչ-որ տեղ` նաեւ վնասակար»,-պատմում է նա ու հավելում,- «Կարծում եմ`որոշեցի մազերս ներկել, որովհետեւ աղջիկները հետարքրքիր էակներ են, միշտ փորձում են ինչ-որ բան փոխել իրենց արտաքինում: Մազերը, երեւի, ամենից շատն են տուժում այս հարցում` կամ միանգամից կտրում ես, կամ միանգամից ներկում...»:

Անդրադառնալով շիկահերությանն ու իր հոգեվիճակին՝ Վիկտորիան նշում է.

«Մազերի երանգը, կարծում եմ, ոչ թե հոգեվիճակն է փոխում, այլ՝ տրամադրությունն ու ինքնազգացողությունը: Համաձայն չեմ, որ շիկահերությունն իր հետ պոզիտիվություն է բերում, որովհետեւ դա հոգեվիճակից է կախված, ցանկացած գույնով կարելի է լինել պոզիտիվ, իսկ նեգատիվ մարդուն, նույնիսկ, սպիտակափայլ մազերը չեն փրկի (ծիծաղում է): Ես՝ ինքս, ինձ ավելի լավ եմ զգում նման երանգի մազերով: Միշտ մտածել եմ, որ եթե ներկեմ մազերս, իմ բնական մազերի գույնից բաց պիտի ներկեմ, ու շատ ուրախ եմ, որ ինձ սազեց այս երանգը: Կարծում եմ` շիկահեր դառնալուց հետո ուշադրությունն էլ իմ հանդեպ ավելի մեծացավ, նաեւ ռեժիսորներն ինձ ավելի շատ սկսեցին նկատել, այնպես որ` մազերիս գույնը փոխելուց հետո միայն լավ բաներ կատարվեցին ինձ հետ»:

Վիկտորիան ասում է՝ շատ չեզոք է վերաբերվում շիկահերների մասին կարծրատիպերին.

«Շատ հայտնի շիկահերներ կան, որոնք խելացի են, ինտելեկտուալ, կրթված, եւ կոտրում են բոլոր կարծրատիպերը: Չի եղել նման դեպք, որ մտածեն՝ ես մի քիչ հիմարիկ եմ կամ թեթեւսոլիկ, թեեւ վստահ եմ`ցանկացած շիկահերի ընկերական շրջապատն օգտվում է առիթից եւ հազարավոր կատակներ է անում մազերի գույնի հետ կապված, բայց դրանք պարզապես կատակներ են, եւ ես խորհուրդ եմ տալիս այն աղջիկներին, որոնք զգում են, որ իրենց կսազի տվյալ մազի գույնը, հանգիստ դիմեն այդ ռիսկային փոփոխությանը, բայց ուզում եմ նախազգուշացնել եւ եւս մեկ անգամ շեշտել, որ մազերի խնամքը եռապատկվում է, որովհետեւ դրանք ավելի փխրուն են դառնում, պետք է ունենաս լավ վարսահարդար, ու ինքդ էլ պիտի ինտենսիվորեն հետեւես մազերիդ»,-շեշտում է նա:

«Ես երբեք չէի պատրաստվում շիկահեր լինել…». Դիանա Տոռես

«Կինստագրամ»-ից հայտնի՝ հայկական շոու բիզնեսի ամենասեքսուալ շիկահերներից մեկը՝ Դիանա Տոռեսը, եւս բնականից շագանակահեր է: Դիանան շիկահեր է դարձել մոտ երեք տարի առաջ:

«Ես երբեք չէի պատրաստվում շիկահեր լինել, պարզապես, այդպես ստացվեց՝ քայլ առ քայլ»,-անկեղծանում է դերասանուհին՝ նշելով, սակայն, որ շիկահեր լինելն իր կյանքում մեծ փոփոխություններ չի բերել.

«Ինձ մոտ հոգեպես ոչինչ չի փոխվել, իսկ ինչ վերաբերում է ուշադրությանը՝ մինչեւ շիկահեր լինելն էլ այդ ուշադրությունը կար. տարբերություն չեմ զգում: Համաձայն չեմ նաեւ շիկահերների մասին կարծրատիպերին. կարծում եմ՝ դա մարդուց է կախված, մազերի գույնը ոչ մի կապ չունի ինտելեկտի հետ»,-ասում է նա:

Փաստեր շիկահերների մասին

Ի գիտություն շիկահերների մասին ծիծաղելի կարծրատիպերի՝ մազերի այս երանգն իրականում մի շարք առավելություններ ունի: Որպես հետաքրքիր փաստ՝ նշենք, որ աշխարհի մարդկանց միայն 2%-ն են բնականից շիկահերՇեկ մազերը հատուկ են հիմնականում Հյուսիսային Եվրոպայի բնակչությանըսակայննույնիսկայդ կլիմայի դեպքում՝ շատերի մոտ մազերը տարիքի հետ մգանում են:

Ըստ որոշ գիտնականների՝ բնական շիկահեր մարդիկ ավելի խիտ ու առողջ մազեր ունեն, իսկ տարիքի հետ սպիտակելու դեպքում՝ շեկ մազերի վրա գունային հակադրությունը, գրեթե, չի նշմարվում, ինչպես դա պատահում է, օրինակ, սեւահերների դեպքում: Բացի այդ, շեկ մազերն ավելի հեշտ է գունափոխելը, ինչը չես ասի մուգ երանգի մազերի համար: Իհարկե, սեւահերներությունն ու, առհասարակ, մազերի ցանկացած երանգ ունի իր յուրահատկությունը, որոնց մասին, նույնպես, կանդրադառնանք մեր առաջիկա «Թեմա»-ներում:

Ի դեպ, բարձրահասակ հայուհիների մասին մեր «Թեմա»-ն կարդացեք այս հղումով:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan