Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ են միացել բանակին. Գեղամ Նազարյան
SOCIETYԲաղրամյան պողոտայում քիչ անց մեկնարկելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ակցիան: Այստեղ է նաև Գեղամ Նազարյանը, ով Արցախի պատերազմում կորցրեց իր որդուն:
Լրագրողների հետ զրույցում Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ են միացել բանակին. «Դուք ուղղակի չգիտեք: Բա ոստիկաններին, որ տարան Շուշիի շենքում պայթեցին, դրանից հետո ո՞ր բարոյական ոստիկանը կանգնած կլինի Նիկոլի կողքին:
Երբ զրուցում ենք նրանց հետ, մեզ ասում են, որ մեր անվտանգությունն են ապահովում: Միայն թուրքական հատուկ ծառայությունների ուղարկած ուժերը կարող են կանգնել Նիկոլի կողքին ու ժողովրդի դեմ բռնի ուժ կիրառել»:
Նազարյանը նշեց, որ Նիկոլն այլևս չի կարող Հայաստանը ղեկավարել, նա 1,5 սենյակի վարչապետ է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



