Reuters. Ռուս գիտնականները հաստատել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի նոր շտամերի դեմ
INTERNATIONAL NEWSԿորոնավիրուսի նոր շտամերի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության ստուգումը հզոր արդյունքներ է գրանցում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով հետազոտողներին:
«Ռուսաստանում Գամալեյի կենտրոնի կողմից անցկացված վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Սպուտնիկ V» դեղամիջոցով կրկնակի պատվաստումը շատ լավ է գործում կորոնավիրուսի նոր շտամերի, ներառյալ բրիտանական եւ հարավաֆրիկյան շտամերի դեմ»,- հայտարարել է Գամալեյի կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովը, ով մշակել է պատվաստանյութը:
Ակնկալվում է, որ ուսումնասիրության արդյունքները շուտով կհրապարակվեն, բայց սա առաջին ցուցանիշն է, որ փորձարկումներ են կատարվում, նշում է Reuters-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



