«Զգա արեւելքի շունչը»․ Գոհար Ավետիսյանի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Դուբայից
LIFEՀայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը օրեր առաջ ժամանել էր Հայաստան, որտեղից էլ մեկնել է Դուբայ։
Գոհարն իր Instagram-ում նոր, գայթակղիչ ֆոտոշարքից կադրեր է հրապարակել, որոնք կրկին արվել են անապատում։ Հրապարակված նոր լուսանկարներում հայտնի վիզաժիստը կրում է համարձակ հանդերձանք․ սեւ երանգի բոդի, փայլուն, թափանցիկ վերնազգեստ, իսկ կերպարը համադրել է գոտու հետ։ Գոհարի վարսերն արձակված են, նախապատվությունը տվել է արաբակ ոճի շպարին․ ընդգծված աչքեր, նուրբ շրթունքներ։
Հրապարակմանը կից աստղային դիմահարդարը գրել է․ «Զգա արեւելքի շունչը»։
Հիշեցնենք, որ աստղային դիմահարդարը դիմել էր արտաքինի արմատական շտկման՝ պլաստիկ վիրահատության։ Մասնագետը արել է կրծքի փոքրեցում եւ լիպոսակցիա։ Հայ գեղեցկուհին ազատվել է թեւերի, մեջքի եւ ազդրերի շրջանում ավելորդ ճարպից։ Instagram-ի իր էջում հրապարակված տեսանյութում նա ներկայացել է տպավորիչ կերպարներում, որոնք ընդգծել են մարմնի փոփոխությունները։