Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Էլենն ու Անին ամենաուշացողն են, Բենն ու Գոռը՝ պունկտուալը, Աղասը՝ պոզիտիվը․ «Հարս չկա»–ի դերասանների բացահայտումներն իրար մասին

LIFE

Tert.am Life-ն իր «Հարցախույզ» շարքով այս անգամ եղել է «Հարս չկա» սիթքոմի նկարահանման հրապարակում և պարզել, թե ովքեր են այս թիմում ամենապոզիտիվը, ամենաուշացողը, ամենապունկտուալը, ամենախենթը, ամենանյարդայինը։

Դերասանների զգալի մասը չի խուսափել անուններ տալուց, որպես, ամենապոզիտիվ, մեծ մասն առանձնացրել է Աղասին։ Ամենաուշացողների դեպքում էլ կարծիքները, գրեթեն միանշանակ էին մեծ մասը տվել է Անի Խաչիկյանի և Էլեն Ասատրյանի անունները։ Անին ինքն էլ իր անունը նշել է որպես ամենաուշացող:) Իսկ Էլենը, երբ լսեց, որ Աղասն իր անունն է տալիս, որպես ամենաուշացող, նկատեց, որ ամենաուշացողն Անին է, ինքը չէ:)

Թե էլ ինչ բացահայտումներ ենք արել նկարահանման հրապարակից, կարդացեք «Հարցախույզում»։

Բեն Ավետիսյան

Ամենապոզիտիվն  Աղասն է։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը, երևի, ես եմ։

Ամենաընկերասերը բոլորս ենք։

Ամենախենթն Աղասն է։

Ամենաբարին բոլորն են։ Ճիշտ է, «միս ուտոցի» լինում է, բայց․․․:) երևի, Լևոն Հարությունյանը։

Մարդորի հետ շփումը չի ստացվում... բոլորի հետ ստացվում է։

Ամենաշատն ուշանում են մեկ–մեկ Էլեն Ասատրյանը, մեկ–մեկ Անի Խաչիկյանը։

Ամենապունկտուալը․․․ ես նրանցից մեկն եմ:)

Ամենավատ նկարահանման օրը հարսանիքի տեսարանների օրը։

Ամենալավ նկարահանման օրն իմ ու Աղասի բոլոր տեսարանների օրերն են։

 

Մարիամ Ալեքսանյան

Ամենապոզիտիվը  մեր կազմում բոլորն են՝ Աղասը, Բենոն, Գոռը, պարոն Հարությունյանը, երբ աղջիկներս միասին ենք լինում, շատ պոզիտիվ ենք։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը ռեժիսորն է:)

Ամենաընկերասերը Աղասը, Բենոն, Անին են։

Ամենախենթը․․․ բոլոր տեղերում Աղասի անունն է, չէ, ես եմ:)

Ամենաբարին բոլորս ենք։

Մարդ, որի հետ շփումը չի ստացվում ... չկա նման մեկը։

Ամենաշատն ուշանում է Տիգրան Գյուլումյանը։

Ամենապունկտուալը ես եմ, Բենոս, Գոռը։

Ամենավատ նկարահանման օրը նկարահանման էինք, իմացանք, պատերազմ է սկսվել։ Դա ամենադաժան օրն էր։

Ամենալավ նկարահանման օրն այսօր է, բոլորս հավաքվել ենք։

 

Աղաս Մանուկյան

Ամենապոզիտիվը ես եմ։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը․․․ երբեմն ես եմ, բայց հիմնականում մեր նախագծի տնօրենը՝ Հռիփսիմեն է։

Ամենաընկերասերը բոլորս ենք, բացի Գյուլումյանի Տիկոյից։

Ամենախենթը Էլեն Սարգսյան է։։

Ամենաբարին մեր դիմահարդար Սյուզին է։

Մարդ, որի հետ շփումը չի ստացվում... Տիգրան Մնացականյանը, որովհետև նկարահանման հրապարակում չենք հանդիպել։

Ամենաշատն ուշանում է  աղջիկներից են ուշացողները, պետք է ընտրեմ Էլենի և Անիի միջև։)

Ամենապունկտուալը ես, Գոռը, Գրիգոր Դանիելյանը, Լևոն Հարությունյանը․․․ բոլորս ենք բացի Էլենից ու Անիից։

Ամենավատ նկարահանման օրը յուրաքանչյուր օր է։

Ամենալավ նկարահանման օրը․․․ իրականում բոլոր օրերն էլ լավն են, վատ օր դեռ չենք ունեցել։

 

Անի Խաչիկյան

Ամենապոզիտիվը ես եմ:)

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը Էլենն է։

Ամենաընկերասերը Աղասն է։

Ամենախենթը Մարիամն է։

Ամենաբարին ես ու դիմահարդար Սյուզին ենք, Աղասը։ Եթե «ամենաանհամեստ» կետ կա, դա էլ եմ ես:)

Մարդորի հետ շփումը չի ստացվում... չկա։

Ամենաշատն ուշանում ենք ես և Էլենը։)

Ամենապունկտուալը Գոռն է:

Ամենավատ նկարահանման օրը պատերազմը սկսվելու օրն էր։

Ամենալավ նկարահանման օրն առաջին նկարահանման օրն էր։

Գոռ Հակոբյան

Ամենապոզիտիվը  Լյովն է։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը ես եմ։

Ամենաընկերասերը Մարիամիկն է։

Ամենախենթը Լիան է, երևի։

Ամենաբարին Թինան է։

Մարդ, որի հետ շփումը չի ստացվում... չկա նման մարդ։

Ամենաշատն ուշանում է Էլենը։

Ամենապունկտուալը․․․ ես նրանցից մեկն եմ:)

Ամենավատ նկարահանման օրը մոտ նեկ շաբաթ առաջ էր, երբ ստիպված էինք նույն բանը նորից նկարահանել։

Ամենալավ նկարահանման օրն իմ ու Լյովի հիվանդանոցի մոտի տեսարանն էր։ Իմպրովիզ արեցի, թողեցի անվասայլակով դիքն իջավ։ Ամեն բան առանց զոհերի ավարտվեց։)

Լևոն Հարությունյան

Ամենապոզիտիվը ժամանակ առ ժամանակ գրեթե բոլորը, բայց, երևի, Աղասն է։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը, երևի, ես եմ, բայց այդ մասին չեմ խոսում, անընդհատ ներս եմ գցում։

Ամենաընկերասերը Մարիամիկս է։

Ամենախենթն Անի Խաչիկյանն է։

Ամենաբարին Գոռն է, որի ներսում անընդհատ ներվ կա։ Գոռն իմ տեսակին մոտ է, ամեն ինչ ներս է գցում։

Մարդ, որի հետ շփումը չի ստացվում... ինքս ինձ հետ։

Ամենաշատն ուշանում է օ՜, անուններ չտամ, որպեսզի մեր անձնակազմի անվան հետ չխաղամ։ Բոլորս էլ ուշանում ենք։

Ամենապունկտուալը բոլորս ենք:) Նախագծի տնօրեն Հռիփսիմեն է, բայց իր հետ ներվ ունի, որովհետև ինքը ժամանակին գալիս է ու նույնը պահանջում է բոլորից։ Ժամանակ առ ժամանակ իր ձայնը  մի քիչ բարձր է, զգում ես՝ մի քիչ էլ շարունակվի, վերջում հայհոյանք է լինելու։ Ես սպասում եմ այդ օրվան, որ մի օր ինքը կհայհոյի։ Շատ եմ ուզում։)

Ամենավատ նկարահանման օրն այն օրն էր, երբ իմացանք, որ պատերազմ է սկսվել։

Ամենալավ նկարահանման օրը․․․ դերասանի համար նկարահանման լավ ու վատ օրեր չկան, կան պատրաստված ու չպատրաստված օրեր։ Այն օրն է լավ նկարահանման օր, երբ ես պատրաստված եմ գալիս, իսկ դա շատ քիչ է լինում։

Թինա Գավալյան

Ամենապոզիտիվը բոլորն են։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը․․․ նյարդային մարդ չունենք։

Ամենաընկերասերը Տիգրանն է՝ իմ տղան։

Ամենախենթը բոլորս ենք։

Ամենաբարին ես եմ։

Մարդ, որի հետ շփումը չի ստացվում... այնպիսի բնավորություն ունեմ, որ բոլորի հետ կարողանում եմ լեզու գտնել։

Ամենաշատն ուշանում է․․․ չասեմ, խոստացել է, որ կփոխվի։

Ամենապունկտուալը ես եմ, Գոռը, Բենը, Մարիամը։

Ամենավատ նկարահանման օրը մի դեպք կար, երբ ճնշման խնդիր ունեի, այդպես էլ նկարահանվեցի, բայց շատ վատ օր ունեցա։

Ամենալավ նկարահանման օրն ամեն օր է։

Տիգրան Գյուլումյան

Ամենապոզիտիվը ես եմ:)  Բոլորս էլ պոզիտիվ ենք։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը․․․ հավասարաչափ բոլորս ենք, բայց կազմակերպչական մասով զբաղվողներն ավելի շատ «ծիկեր» ունեն, քանի որ պատասխանատվությունը մեծ է։

Ամենաընկերասերը Թինան է, Մարիամը։

Ամենախենթը դեռ չեմ հանդիպել խենթ դրսևորումների։

Ամենաբարին Լևոն Հարությունյանն է։

Մարդ, որի հետ շփումը չի ստացվում... ես ինքս եմ։

Ամենաշատն ուշանում է․․․ ամեն մեկս մի ժամի ենք գալիս, չեմ ֆիքսել։

Ամենապունկտուալը Թինային եմ նկատել, Բենին։

Ամենավատ նկարահանման օրը կորոնավիրուսի տարածման օրերն էին։

Ամենալավ նկարահանման օրը չեմ առանձնացրել, բոլորն էլ հետաքրքիր են։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan