«ԱՄՆ-ն հիմա կախում կունենա ռուսական նավթից»․ Թրամփ
ECONOMICSԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ն արդեն իսկ կորցրել է իր կարգավիճակն էներգետիկ ոլորտում և կախված կլինի ներմուծվող նավթից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Նախօրեին ելույթ ունենալով Օռլանդոյում Պահպանողական քաղաքական գործողության ամենամյա համաժողովում՝ Թրամփը քննադատել է Փարիզի կլիմայի համաձայնագրին վերադառնալու ԱՄՆ-ի որոշումը։ Նա պնդել է, որ ինքը հասել էր «էներգետիկ գերակայության» և Միացյալ Նահանգները դարձրել «էներգետիկ գերտերություն»՝ «ավելին, քան Սաուդյան Արաբիան, ավելին, քան Ռուսաստանն է»:
«Արմատական դեմոկրատների օրոք բենզինն արդեն իսկ թանկացել է մեկ երրորդով», - ասել է Թրամփը՝ հակառակ այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի վարչակազմը չի սահմանում վառելիքի գները և հավելել․ «Այժմ մենք նավթի մատակարարման հարցում կախվածություն կունենանք Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից»։