«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում ձերբակալությունները շարունակվում են
SPORT«Բարսելոնա» Ֆուտբոլային ակումբում ոստիկանության գործողությունները շարունակվում են։ Իրականացվել են ևս մի քանի ձերբակալություններ, հայտնում է Al Jazeera–ն՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի խոսնակին։
«Մենք այս պահին գործողություն ենք իրականացնում ֆինանսական հանցագործությունների բաժնի գործակալների հետ», - հայտնել է ոստիկանության խոսնակը՝ չնշելով կատարված ձերբակալությունների քանակն ու անձանց ինքնությունը:
Ոստիկանական գործողությունը տեղի է ունենում ակումբում նախագահական ընտրություններ անցկացնելուց մեկ շաբաթ առաջ:
Անցյալ տարվա հոկտեմբերին Խոսեպ Մարիա Բարտոմեուն տնօրենների խորհրդի հետ միասին հեռացել է ակումբի նախագահի պաշտոնից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



