Մարտի 2-ից Արշակունյաց պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի. ոստիկանություն
SOCIETYԵրթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի մարտի 2-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 65/1 հասցեի (Արշակունյաց պողոտա-Մասիսի փողոց խաչմերուկի հատված) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



