Ալեն Սիմոնյանը զայրացավ Աննա Հակոբյանի անունը լսելուց հետո
POLITICSԱյսօր լրագրողներն Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ չի ընդունել Արայիկ Հարությունյանի սենյակում Սեյրան Օհանյանի կողմից ներկայացրած ծրագիրը, որը թույլ կտար իրավիճակից դուրս գալ:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ հարցով պետք է դիմել զինվորականներին:
Լրագրողի դիտարկմանը, որ միգուցե պետք է Աննա Հակոբյանին հարցնել, ով պատերազմի ժամանակ եղել է հրամանատարական կետում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց առաջարկով, որ միգուցե կարելի է Միքայել Մինասյանից հարցնել: Երբ լրագրողը նշեց, որ Աննա Հակոբյանն օպերատիվ շտաբում է եղել, Ալեն Սիմոնյանը ափերից դուրս եկավ. «Չի կարելի, չի կարելի, չի կարելի, կդադարեմ ձեր հարցերին պատասխանել… »:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



