«Ջաբհադ ան-Նուսրա»-ի առաջնորդը հայտնել է ԴԱԻՇ-ն ուժեղացնելու Էրդողանի ծրագրերի մասին. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWS«Ջաբհադ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին Orient News հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում մտադիր է ԴԱԻՇ-ի գրոհայինների համար «բուֆերային գոտի» ստեղծել:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ղեկավարի գործողությունների նպատակը ԴԱԻՇ խմբավորմանն օգնելն է, որը դրա շնորհիվ կարող է ամրապնդել իր դիրքերը Սիրիայի հյուսիսում:
Ծայրահեղական խմբավորման ղեկավարը նշել է, որ թեև Թուրքիան արևմտյան կոալիցիայի անդամ է, որը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ, Անկարան գնդակոծում է քրդերի դիրքերը՝ ԴԱԻՇ-ի փոխարեն: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ քրդական ձևավորումները հիմնական ուժերից մեկն են, որոնք պայքարում են ինքնահռչակ խալիֆայության դեմ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



