Yerevan, 31.August.2026,
00
:
00
BREAKING


Ռուս փորձագետի գնահատմամբ` ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի կողմից գործողություններ հրահրելը կլինի ինքնասպանություն

POLITICS

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացումը տեղավորվում է Բաքվի ավանդական քաղաքականության տրամաբանության մեջ: Ադրբեջանը փորձում է պարբերաբար սահմանին պրովոկացիա կազմակերպել, նպատակ ունենալով միջազգային հանրությանը ցույց տալ, որ ղարաբաղյան հարցը դեռ կարգավորված չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեÖ Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Եպիֆանցևը:«Հասկանալի է, որ այսօր միջազգային հանրության ուշադրության կենտրնում այլ հարցեր են, մասնավորապես, սկզբում ուշադրությունը սևեռված էր դեպի Ուկրաինա, այնուհետև դեպի Մերձավոր Արևելք, Սիրիա, այս օրերին էլ Իրաք: Բաքվին ձեռնտու չէ սահմանային հանգստությունը: Նա պետք է ինչ-որ ձևով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի, հետևաբար դիմում է նման քայլերի»,-ասաց փորձագետը:

«Որքանո՞վ է հավանական, որ սահմանային լարվածության հրահրման պատճառը լինի Թուրքիան» հարցին ի պատասխան Անդրեյ Եպիֆանցևը նկատեց, որ, իհարկե, թուրք պաշտոնյաների կողմից հայտարարություններ եղան ղարաբաղյան հացի հետ կապված, բայց սահմանային լարվածության գործում Թուրքիայի միջամտությունը քիչ հավանական է:

«Եթե դիտարկենք Թուրքիայի ներսում և դրսում տեղի ունեցող զարգացումները, ապա նախ կարող ենք ասել, որ վերջին շրջանում Թուրքիայի և հարևան երկրների միջև հարաբերությունները լարված են: Մասնավորապես, Իրան, Ռուսաստան, Իսրայել, Սիրիա, խնդիրներ ԱՄՆ-ի հետ: Ահա այդ պայմաներում ղարաբաղյան հատվածում գործողություններ սկսելը, պարզապես ինքնասպանություն է»,-ասաց փորձագետը: Նա նկատեց, որ մյուս կողմից Թուրքիան փորձում է ոչ այնքան նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ, այլ աշխարհի տարբեր երկրների հետ շփումներում գտնել համախոհներ Ռուսաստանի դեմ իր դ իրքորոշումը պաշտպանելու համար:

Անդրեյ Եպիֆանցևի դիտարկմամբ`ռուս-թուրքական հարաբերությունների սրման պայմաններում անցանկալի իրավիճակում են հայտնվել տարածաշրջանային երկրները, մասնավորապես, Ադրբեջանը: Մի կողմում Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան է, մյուս կողմում` Ռուսաստանը, որի հետ պաշտոնական Բաքուն ևս լավ հարաբերությունների մեջ է տարբեր ուղղություններով: Եվ ահա ձևավորվում է այպիսի իրավիճակ, երբ դրվում է հարց` Ադրբեջանը Թուրքիայի հե՞տ է, թե Ռուսաստանի: Փորձագետի կարծիքով, Ադրբեջանը կփորձի խուսափել այդ իրավիճակից:

«Իհարկե, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար անցանկալի է թուրք-ռուսական հարաբերությունների սրումը, բայց կարծում եմ ինչ-որ առումով Հայաստանի համար շահեկան է: Չէ որ վերջին 15-20 տարիների ընթացքում Հայաստանը խոսում էր, ընդգծում էր այն, որ Թուրքիան թշնամի երկիր է: Խաղաքարտերն այնպես են դասավորվել, որ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը համընկնում են: Հայաստանի համար անցանկալի է այն, որ այս սրված հարաբերությունները չվերածվեն ակտիվ ռազմական գործողոթյունների: Հասկանալի է, որ դա Հայաստանին ձեռնտու չէ»,-հավելեց փորձագետը: 

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը` Անդրեյ Եպիֆանցևը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդ փուլում է, և հիմա դժվար է բնակցային գործընթացում ինչ-որ տեղաշարժ ակնկալելը:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը առաջին անգամ հրասայլից (տանկարկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբտեղակակայված մարտական դիրքերըՀակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից (17 արկ): Հակառակորդի կողմիցխոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններումՊԲ արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ.ծնված Գարիկ Գուրգենի ԱվանեսյանըԻսկ դեկտեմբերի 11-ինժամը 20:40-ի սահմաններո ւմկրկին դիպուկահար զենքից մահացու հրազենայինվիրավորում է ստացել Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, 1995թծնված Կարեն Արմենի Գրիգորյանը:

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity