Սեւակ Խանաղյանը՝ Սոսի Խանիկյանի մասին
LIFEiPress.am- Երգիչ Սեւակ Խանաղյանն իր Instagram-ի Stories բաժնում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով իր «Արցախ» ստեղծագործության խոսքերի հեղինակ՝ Սոսի Խանիկյանի մահվանը։ «Իմ սիրելի ընկեր, շատ ցավոտ է գիտակցել, որ դու այլևս մեզ հետ չես։ Ես քեզ կհիշեմ։ Հանգչիր խաղաղությամբ», – Սոսիի լուսանկարին կից գրել է Սեւակը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած «Mercedes Տ400» մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել աղջիկ հետիոտնի:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երեւանի 1-03 շտապօգնություն եւ օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Սակայն, ցավոք, Սոսիի կյանքը փրկել չի հաջողվել…
Սոսին ընդամենը 35 տարեկան էր…