«Ուրիշներին նման չլինելը մեղք է, որը ոչ մի հասարակություն չի ներում»․ Անի Երանյանի նոր լուսանկարն ու էմոցիոնալ գրառումը
LIFEԴերասանուհի Անի Երանյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և անդրադարձել տարբերվող կերպար ունենալուն ու հասարակական կարծիքին։
Այս թեման Անիի անվան շուրջ միշտ քննարկումների տեղիք է տալիս, քանի որ նրա՝ կերպարային փոփոխությունից հետո հասարակությունը չի դադարում քննարկել դրա պատճառը։
«Միակ բանը, որն ինձ դուր չի գալիս ձեր մեջ, դա ձեր մշտական «ի՞նչ կասեն մարդիկ»–ն է: «Մարդիկ» չեն կառուցում ձեր կյանքը, իմ կյանքը: Ամենից առաջ մտածեք ձեր մասին: Դուք ինքներդ պետք է դասավորեք ձեր կյանքը: Մի՞թե թույլ կտաք, որ ձեր և ձեր ցանկության միջև կանգնի այն, թե ինչ են մտածում ուրիշները: Ուրիշներին նման չլինելը մեղք է, որը ոչ մի հասարակություն չի ներում: Համարձակվեք տարբերվել ուրիշներից և ձեզ կնզովեն։
Ուրիշի կարծիքից չվախենալը թանկ հաճույք է, ընկերներ»,– գրել է դերասանուհին։