Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«Դաշտը շատ է լցվել համարձակ աղջիկներով»․ Էվա Խաչատրյանը՝ նախկին համարձակը չլինելու, նոր նախագծերի և Եգիպտոս մեկնելու մասին

LIFE

Դերասանուհի Էվա Խաչատրյանն այս շրջանում զբաղվածություն ունի թե՛ հեռուստատեսային նախագծում, թե՛ թատրոնում։ Tert.am Life-ի հետ զրույցում Էվան խոսել է նոր լուսանկարների, քննադատությունների, մասնագիտական զբաղվածության և Եգիպտոս մեկնելու մասին։

Դերասանուհին նոր լուսանկարներ ունի, որոնք, իր խոսքով, պատահական են ստեղծվել:

«Կամերային թատրոնի ֆինանսական գծով տնօրենն է նկարել թատրոնի PR մենեջերի ծննդյան օրը: Լուսանկարներն այդ երեքն են, առանձնահատուկ չենք պատրաստվել, պարզապես որոշեցի նկարվել: Առհասարակ, լուսանկարվել շատ եմ սիրում, պատրաստ եմ արագ իմպրովիզների: Կարող եմ 10 րոպեում պատրաստվել և լուսանկարվել, կերպար ստանալ: Լուսանկարվելիս ինձ համար մեծ նշանակություն ունի վայրկյանի, էմոցիայի ֆիքսումը: Եթե լուսանկարվելն աշխատանքիս զուգահեռ ամեն օր լիներ, հաստատ չէի հոգնի, այն ինձ հեշտ է տրվում, ասում են՝ ֆոտոխցիկն ինձ սիրում է: Չես կարող ուղղակի լուսանկարվել, ինչպես ֆիլմում ես դեր կերտում, այնպես էլ կադրում ես կերպար ստանում»,- ասաց նա:

Խոսելով հայ իրականության համար համարձակ լուսանկարների մասին՝ Էվան նշեց․ «Դաշտը շատ է լցվել իսկապես համարձակ աղջիկներով, ես այն համարձակը չեմ, ինչպիսին տարիներ առաջ էի: Ինստագրամում հարյուրավոր դերասան և ոչ դերասան մարդկանց եմ հանդիպում, ովքեր, միանշանակ, շատ ավելի համարձակ շարքեր են ունենում: Իմ լուսանկարները համարձակ չեմ համարում: Բայց, առհասարակ, համարձակ մարդ եմ և, կարծում եմ, մեր մասնագիտության մեջ պետք է համարձակ լինի, այլապես անհետաքրքիր կլինի: Նույնիսկ անիմաստ եմ համարում դա համարձակություն անվանելը, դա մասնագիտական պարզ դրսևորում է: Մեկ այլ երկրում այդ դրսևորումը համարձակություն չի համարվում,  ժամանակները շատ են փոխվել»:

Ըստ դերասանուհու՝ իսկապես համարձակ վերջին ֆոտոշարքն արել է մոտ վեց տարի առաջ: «Պատճառն այն է, որ ինձ հետաքրքրող համապատասխան առաջարկ չեմ ունեցել, չի եղել լուսանկարիչ, որին կկարողանամ վստահել, որովհետև ամեն լուսանկարիչ չէ, որ համարձակն էսթետիկ է մատուցում»,- ընդգծեց նա:

Էվան նկատեց, որ քննադատություններին առողջ է վերաբերում, երբեմն նույնիսկ անտարբեր: «Ինձ համար լավ քննադատությունը լավ բան է, աշխատանքի մոտիվացիա է: Եթե խոսքը որոշ օգտատերերի մաղձի մասին է, դրանց ոչ մի կերպ չեմ վերաբերում, որովհետև գիտեմ՝ իսկապես ասելիք ունեցող մարդն անիմաստ մեկնաբանություններ թողնելու համար ժամանակ չի ծախսում: Ժամանակին նեղսրտում էի, բայց երբ գիտես՝ ինչ ես ընտրել, իսկապես դերասան ես, դա քո օդն ու ջուրն է, գիտակցում ես, որ հանրային մարդ ես, և նորմալ է, որ քեզ քննարկեն: 13 տարուց ավելի է՝ ասպարեզում եմ, ամեն ինչ չէ, որ ինձ կարող է խոցել և ամեն մեկի կարծիքի հետ չէ, որ հաշվի եմ նստում: Բնականաբար, իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր ինձ խորհուրդներ են տալիս, ես էլ ընդունում եմ»,- ասաց նա:

Դերասանուհին հայտնեց, որ նորություններ ունի թե՛ հեռուստատեսությունում, թե՛ թատրոնում։ «16 մասանոց նախագծում ոչ շատ մեծ դեր ունեմ։ Աշխատել եմ ռեժիսորի հետ, ում հետ երկար տարիներ ուզում էի աշխատել, այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Թատրոնում իմ և դերասան Մխիթար Ավետիսյանի մասնակցությամբ պրեմիերա է սպասվում: «Հինգ պատմություն սիրո մասին» ներկայացման մեջ մարդիկ կտեսնեն հինգ տարբեր պատմություն, հինգ տարբեր կերպար՝ մեկ կոնցեպտի մեջ: Վատառողջ էի, պրեմիերան հետաձգվեց»,- ասաց նա ու հավելեց, որ մինչև այդ մեկ շաբաթով կմեկնի Եգիպտոս՝ հանգստանալու, վաղուց ծովում չի եղել։

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder