Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արեւելքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել, չորսը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին` վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը:
«Բինգյոլից 13.55-ին (Մոսկվայի ժամանակով) Դատվան թռած ուղղաթիռի հետ կապը ընդհատվել է 14.25-ին (Մոսկվայի ժամանակով): Որոնման համար անմիջապես ուղարկվել են անօդաչու թռչող սարքեր, CN-235 ինքնաթիռ և ուղղաթիռ: Արդյունքում` պարզվել է, որ ուղղաթիռը կործանվել է: Անկման վայրում հայտնաբերվել է ինը զոհված և չորս վիրավոր », - ասված է հայտարարության մեջ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



