Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Հետմահու կոչումազրկե՞լ եք մեր որդուն. Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողի ծնողները չեն ընդունել որդուն շնորհված մեդալը

BLOG

Էլինա Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հանրությանը դիմում են արցախյան երկրորդ պատերազմում զոհված 20 ամյա ժամկետային զինծառայող Էդգար Դոլուխանյանի ծնողները` Ռևա և Սվետլանա Դոլուխանյանները։

Մեր որդուն կորցնելուց հետո ցավը անասելի մեծ է, կորուստը` անչափելի։Երբևէ չենք մտածել, որ այսքան երիտասարդ տարիքում այսքան մեծ ցավի տեր կդառնանք։Մեր որդին մեր տան ճրագն էր, մեր ապավենը, մեր հպարտությունը։Նա մեզ համար հերոս է, բայց պետք է հերոս լինի նաև բոլորի համար։Կորուստն անդառնալի է, ցավը` մեծ, սակայն էլ ավելի է մեծանում, երբ նրան ու նրա նման հերոսներին չեն գնահատում ըստ արժանվույն` այդպես աղ լցնելով մեր բաց վերքին։

Երեկ առավոտյան մեր տուն է գալիս մի անծանոթ տղա։Ներկայանում է որպես Էդգարի ծառայակից ընկեր։Զրուցեցինք բավականին, պատմեց Էդգարի մասին թե՛ պատերազմական դրվագներ, թե՛ ընդհանուր ծառայությունից։Ասաց, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է, և Էդգարի հետ նույն օրն են բանակ զորակոչվել։ Տղայի գնալուց հետո նկատեցինք, որ բազմոցին տոպրակ է թողել, հետո գնացել։Տոպրակը բացելուց հետո ապշել էինք.մեր զինվոր բալի մեդալն էր` հետմահու, ուղարկված անծանոթ տղայի միջոցով։ Բառերով չենք կարող նկարագրել, թե հոգեկան ինչ ծանր վիճակում էինք։ Պարզվեց տղային մեդալը տվել էր Հադրութի «զամպալիտ պալկան»: Քանի որ տղան ևս Մարտունու շրջանից է, ասել էին, որ մեդալը տանի հանձնի Էդգարի ծնողներին։

Նշենք նաև, որ մեր որդու զոհվելուց հետո Հադրութի ոչ մի սպա, ոչ մեկ հրամանատար կազմից չի այցելել մեզ և ոչ էլ զանգով չեն ցավակցել կատարվածի համար։ Մեր որդու ծառայության ավարտին մնացել էր 100 օր, նա կոչումով ավագ սերժանտ էր, հակատանկային դասակի ավագ օպերատոր էր։ Պատերազմի օրերին խոցել է թշնամու տանկ։ Նախքան պատերազմը սպայական կազմը առիթը բաց չէր թողնում մեր որդուն գովելու, նրան համարում էին Հադրութի զորամասի լավագույն զինվորներից։Իսկ ի՞նչ կոչում էր նշված մեդալի պարգևատրման մասին հրամանագրում. ՇԱՐՔԱՅԻՆ։ Հետմահու կոչումազրկե՞լ եք մեր որդուն։

Էդգարի հետ ուս ուսի, մեջք մեջքի տված կռվել են Արցախի հերոսներ Յուրա Ալավերդյանն ու Դավիթ Գրիգորյանը։ Յուրան մի քանի մարտական ընկերների հետ այցելել է մեզ, մեր որդու շիրիմին։ Նորից ենք նշում` սպայական կազմից ոչ մեկ չի եկել։

Վրդովված գնացել ենք Ստեփանակերտ, ուզում էինք հանդիպել Ահ նախագահին ու ստանալ մեր հարցերի պատասխանները։ ԱՀ նախագահը մեզ չի ընդունել` պատճառաբանելով, որ ընդունելություն չկա։ Մեդալը թողել ենք ՊԲ-ում։ Նախ և առաջ պահանջում ենք, որ ուղղեն Էդգարի կոչումը` շարքայինը դարձնելով ավագ սերժանտ, և երկրորդ, ինչպես կարգն է թող այնպես հանձնեն մեր հերոսի մեդալը։ Մի շարժեք որդեկորույս ծնողների ցասումը, աղ մի լցրեք մեր չսպիացող վերքին։

Հարգելի՛ որդեկորույս ծնողներ, դիմում ենք ձեզ. ձեր որդիների նվիրումն էլ են այդպե՞ս գնահատել, ճի՞շտ վերաբերմունք են ցուցաբերել մեզ։

Ահ նախագահ Արայիկ Հարությունյան, ՊԲ նախարար Միքայել Արզումանյան, կարգը այդպե՞ս է։ Այդպե՞ս եք գնահատում մեր որդիների սխրանքը։ Մեր որդիներին հետ չեք բերի, բայց գոնե կարող էիք ըստ արժանվույն հարգել նրանց հիշատակն ու ծնողի ցավը։ Եթե կարգը այդպես է, ՄԵԶ ՄԵԴԱԼ ՊԵՏՔ ՉԻ։ՄԵԴԱԼՈՎ, ԹԵ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼ, ՄԵՐ ՈՐԴԻՆ ՀԵՐՈՍ Է։

Հ.Գ. Շատերը երևի տեսել են ստորև ներկայացված տեսանյութը։ Տեսանյութում արկը թևի տակ անվախ քայլող տղան հենց մեր հերոս տղա Էդգարն է։

Հարգանք ենք պահանջում

Արայիկ Հարությունյան

Պաշտպանության Բանակ»:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference