«Երանի էլի քունդ հսկեի, երանի ասեի` «Միխ, ծածկվի, չսառես»». Արցախում զոհված Մխիթար Գալեյանի մոր հուզիչ գրառումը
BLOGԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված 20-ամյա Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«-Մամ չծածկես վրես, շոգա։
-Չէ կյանքս ծածկեմ,քնած մարդը չի զգում ոնցա մրսում։
Հուլիս ամիսն էր,երկար սպասված հանդիպում,Հադրութում էինք,հենց զորամասի դիմացը տուն էինք վարձել,որ շատ մոտ լինեինք Մխիթարիս։Առավոտ 6-ից արթնանում էի ու նայում վերկացը,մարզանքը,ճաշարարան գնալը։Ու երբ Մխիթարս գալիս էր մեզ մոտ,անընդհատ քնած էր,չէր հագենում քնից։Նստում էինք ամուսիններով ու անթարթ նայում ԲԱԼԻՍ։Հասկանում էինք,որ ԶԻՆՎՈՐԸ քնի կարիք ունի։ Երանի, ամեն ապրածդ օրվան երանի եմ տալիս, երանի էլի քունդ հսկեի,երանի ասեի. «Միխ ծածկվի չսառես»։
Միխ, իմ կյանքի լուսավոր ԷԱԿ»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



