ԱԱԾ-ն արդեն հաստատել է Սյունիքի սահմանակից հատվածում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների ծավալումը. Տիգրան Աբրահամյան
BLOGՍյունիքի սահմանակից հատվածում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների ծավալման մասին դեռ օրեր առաջ էի խոսել։ Կանխատեսելի էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«ԱԱԾ-ն արդեն հաստատել է, որ նման աշխատանքներ իրականացվում է։ Սա դեռ սկիզբն է, Ադրբեջանն աստիճանաբար բարելավելու, կահավորելու է իր ուղեկալները, հենակետերն ու դիտակետերը, սահմանային անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու ողջ սահմանագիծը։
Որքան բարելավվի և առավելություն ապահովի, այնքան ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը։
Արցախի և Հայաստանի սահմանային հատվածում այս գործընթացի հետևանքներն ամենատարբեր փուլերում տեսել ենք, դժվար չէ կռահել, թե ինչ պրոցեսներ են լինելու, ինչ ինտենսիվության և որպես արդյունք ինչ ենք ունենալու»,- գրել է նա:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



