Լուվր է վերադարձվել Վերածննդի դարաշրջանին պատկանող զրահը, որը գողացել էին տասնամյակներ առաջ
CULTUREՓարիզի գլխավոր թանգարան՝ Լուվր է վերադարձվել մի քանի տասնամյակներ առաջ գողացված իտալական զրահը, որը պատկանում է Վերածննդի դարաշրջանին:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հարուստ զարդարանքով զենքուզրահի իսկությունը հաստատվել է փորձագետի կողմից: Փորձագետին խնդրել էին գնահատել Բորդոյում բնակվող ընտանիքներից մեկին պատկանող զրահը: Ոստիկանությունը ներկայում պարզում է, թե ինչպես է ընտանիքը ժառանգել այդ իրերը:
Զրահը գողացվել էր 1983 թվականին: Գողության հանգամանքները մինչ օրս չեն պարզվել: Սաղավարտն ու վահանը պատրաստվել է 16-րդ դարում Միլանում: Այն 1922 թվականին թանգարանին է նվիրել Ռոտշիլդների ընտանիքը:
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



