Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը. մարտի 5-ի աստղագուշակ

LIFE

Խոյ. Օրվա առաջին կեսին անբարենպաստ միտումների ազդեցությունն իրեն զգացնել կտա, բայց երկար չի տևի: Եթե ունեք մեծ պլաններ, մի շտապեք իրականացնել դրանք. ակտիվ գործողությունների սկիզբը հետաձգեք մինչև կեսօր: Հետագա ժամերին ղեկավարության հետ կարելի է քննարկել կարիերայի աճին վերաբերող հարցեր. հնարավոր է ձեր առջև բացվեն նոր հեռանկարներ:

Մտերիմների հետ հարաբերություները ներդաշնակ ձևով կդասավորվեն, եթե ձեր նկատմամբ նույնքան պահանջկոտ լինեք, որքան շրջապատի: Ձեր սեփական թերություններն ու թերացումները ներելու ձեր ցանկությունը հասկանալի է, բայց շրջապատի մոտ այն առաջացնում է ոչ այնքան դրական էմոցիաներ:

Ցուլ. Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ ժամանակ է նախաձեռնողականություն դրսևորելու, նոր գաղափարներ առաջ բերելու և գործընկերների հետ համագործակցության նոր ասպեկտներ քննարկելու համար: Հնարավոր է սիրավեպի սկիզբ:

Օրը հաջող է գործնական տեսանկյունից, բայց անձնական հարաբերություններում էլ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հեշտությամբ լեզու եք գտնում սիրելիի հետ, առանց ավելորդ ջանքերի կատարում եք նրա թաքուն ցանկությունները: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը` լավ:

Երկվորյակներ. Օրը կուրախացնի ձեզ հետաքրքիր հանդիպումներով, ոչ սովորական մարդկանց հետ ծանոթություն հաստատելու հնարավորություն կլինի: Նրանք, ովքեր անհանգստացած են կարիերայի հարցերով, ազդեցիկ հովանավորներ գտնելու շանս ունեն, ովքեր կօգնեն նրանց` մասնագիտական բարձունքներ գրավելու համար: Հաջող օր է գործարքներ կնքելու համար:

Դուք լավ լեզու եք գտնում մտերիմների հետ, բայց անհանգստացած եք ձեր սեփական գործերով, այդ պատճառով միշտ չէ, որ ժամանակ եք գտնում շփման և համատեղ հանգստի համար: Բացատրեք դա նրանց, ովքեր սիրում են ձեզ, այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել անիմաստ նեղացկոտությունից:

Խեցգետին. Բարենպաստ օր է աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա և մի կողմ թողնել ավելորդները, ինչը կնպաստի մասնագիտական առաջխաղացմանը: Ձեր գործնականությունը և պատասխանատվությունը դրական ազդեցություն է թողնում ղեկավարության վրա, բայց վատ չէր լինի նաև նախաձեռնողականություն ցուցաբերել. այդ դեպքում ձեր մեջ կտեսնեն ոչ միայն շարքային աշխատողի, այլև առաջնորդի:

Ձեր զգացմունքների մասին խոսում եք բաց, հատկապես եթե գործ ունեք նրանց հետ, ում նկատմամբ անտարբեր չեք: Մտերմիների հետ անհասկացողությունից խուսափելն օրվա կարևոր խնդիրներից է: Ֆիզիկական տկարության հավանականություն կա, հետևեք լսողության և տեսողության օրգաններին:

Առյուծ. Ցանկացած գործ, նույնիսկ դժվար, ձեռնարկեք վստահորեն, այսօր դժվար չի լինի դրանք հասցնել ավարտին: Ձեր հմայքն աննկատ չի մնա, դուք կձգեք հակառակ սեռի ներկայացուցիչներին, ովքեր հաճույքով օգնում են ձեզ և առաջարկում մասնակցություն համատեղ ծրագրերում: Գործընկերներին և ղեկավարությանը հասկանում եք կես խոսքից, դա հնարավորություն է տալիս վերջ դնել նախկին տարաձայնություններին:

Դրամական մուտքերի մեծ հնարավություն կա, ֆինանսական հարցերի լուծման համար հիանալի օր է: Սիրո մեջ բախտը կժպտա նրանց, ովքեր անկեղծ են և ավանդույթների ու նախապաշարումների զոհ չեն դառնում: Արվեստի գործերի և ոսկերչական զարդերի գնման համար բարենպաստ օր է:

Կույս. Ինչ էլ որ այսօր ձեռնարկեք, չշտապեք: Օրվա առաջին ժամերն անհաջող են, բայց հետո կգրերակշռեն բարենպաստ միտումները: Արժե սկսել ինքնուրույն աշխատանքից, իսկ այ երեկոյան կարելի է քննարկել համագործակցության հետ կապված հարցեր, պայմանավորվել համատեղ քայլերի մասին, բայց այդ ամենը ցանկալի է անել ոչ ֆորմալ միջավայրում:

Ֆինանսների տեսանկյունից օրն ավելի շատ անհաջող է. դուք շատ եք ծախսում, իսկ դրանք հաճախ արդարացված չեն: Հնարավոր են մանր անախորժություններ ընտանիքում և տարաձայնություններ մտերիմների հետ: Անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն նրբանկատություն` լուրջ վեճերից խուսափելու համար:

Կշեռք. Օրն ավելի հարմար է հին գործերն ավարտելու, քան նորերը սկսելու համար: Ցանկալի չէ քննարկել կարևոր մասնագիտական հարցեր: Գործընկերների հետ տարաձայնություններից խուսափելու համար ջանք թափելու կարիք կլինի: Օրը հարմար է ինքնակրթության և որակավորման բարձրացման համար: Դրա հետ միասին խորհուրդ է տրվում շարժվել այն ուղղությամբ, որը ձեզ արդեն ծանոթ է:

Մեծանում է հետաքրքրությունը հոգեբանության և միջանձնային հարաբերությունների հանդեպ: Կշեռքներն ընկերներին և մտերիմներին լավ խորհուրդներ են տալիս, բայց սեփական խնդիրներից դժվար են գլուխ հանում: Խորհուրդ է տրվում ընտանիքի և ամուսնության հետ կապված որոշումներ չկայացնել:

Կարիճ. Լարված և բարդ օր է: Դուք ընդունում եք, որ արգելքներ հաղթահարելով արժեքավոր փորձ և օգտակար կապեր եք ձեռք բերում, բայց կնախընտրեիք առանց դրա գլուխ հանել: Այսօր ստացված գործնական առաջարկները պետք է մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել. ամենայն հավանականությամբ դրանք այնքան էլ լավը չեն, ինչքան ձեզ են թվում: Արագ ընդունված որոշումները կհանգեցնեն ֆինանսական կորուստների:

Անձնական հարաբերությունների ոլորտում բացասական միտումների ազդեցությունն այնքան էլ չի երևա, այստեղ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե դուք ինքներդ վեճեր չսադրեք, հարաբերությունները մտերիմների հետ կլինեն ներդաշնակ և վստահելի:

Աղեղնավոր. Դրական միտումների ազդեցությունը մեծ է, և դուք դա զգում եք: Տրամադրությունն ու ինքնազգացողությունը կլինի գերազանց, և եթե անգամ ստիպված լինեք շատ աշխատել, հոգնածություն չեք զգա: Արժե քննարկել աշխատանքի հետ կապված կարևոր հարցեր, գործնական բանակցությունները կընթանան լավագույն ձևով:

Օրը հաջող կլինի հատկապես ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց համար, ում գործը կապված է մշակութային միջոցառումներ կազմակերպելու հետ: Սիրո մեջ ձեր բախտն անասելի կբերի:

Այծեղջյուր. Սիրային հանդիպումները լավ են անցնում, օրը հարմար է գործնական բանակցությունների և անձնական բնույթի կարևոր հարցերի լուծման համար: Ի հայտ կգան գաղափարներ, որոնց իրագործումը կթեթևացնի և´ ձեր, և´ նրանց կյանքը, ովքեր ձեզ համար թանկ են: Ձեր երևակայությանը կարելի է նախանձել, դրա շնորհիվ դուք սովորական իրերը վերածում եք արվեստի գործերի:

Ռոմանտիկ ժամադրությունները հաճելի տպավորություն կթողնեն, ձեր ընտրյալն անտարբեր չի մնա ձեր հմայքի նկատմամբ: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի հետաքրքիր ծանոթություններով, որոնք դժվար թե հանգեցնեն լուրջ հարաբերությունների:

Ջրհոս. Այսօր կարող եք սկսել կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնց մասին նախկինում վախենւմ էիք անգամ մտածել: Հիմա աստղերը ձեր կողմից են, դրանից պետք է օգտվել, որպեսզի հասնեք դրված նպատակներին: Նոր մասնագիտական հեռանկարներ են բացվում, լավ վաստակելու հնարավություն կառաջանա:

Դուք ֆիզիկապես լավ մարզավիճակում եք, պատճառ չկա սպորտից և ակտիվ հանգստից հրաժարվելու համար: Օրը հարմար է մեծ ուղևորությունների ձեռնարկման համար: Ցանկացած տեղափոխություն օգտակար կլինի:

Ձկներ. Օրը վատ չի անցնի, բայց պետք է հաշվի առնել, որ դրա առաջին մասն ավելի բարենպաստ կլինի երկրորդից, այդ պատճառով խորհուրդ չի տրվում հետաձգել կարևոր գործերը: Առավոտը ցանկալի է նվիրել այն մարդկանց հետ շփմանը, ում համակրանքը ցանկանում եք վայելել. ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել: Հնարավոր են դրամական մուտքեր, չնայած որ ծախսերն էլ կլինեն նշանակալի և ոչ այնքան արդարացված:

Օրվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում սահմանափակել կոնտակտները, ավելի լավ է ժամանակը նվիրել մտերիմների հետ շփմանը: Հնարավոր է ֆիզիկական տկարություն, բայց առողջությանը ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում:

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients