«Կանայք, որոնք սեւ հագուստ են կրում, գունավոր կյանքով են ապրում». Տաթեւիկ Ադումյան
PHOTOԴերասանուհի Տաթեւի Ադումյանը նոր հոլովակ է ներկայացրել, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Տաթեւիկը խոշոր ականջօղեր էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Կանայք, որոնք սեւ հագուստ են կրում, գունավոր կյանքով են ապրում»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին երկարաճիտներ էր ընտրել ու հետաքրքիր սանրվածք։ Շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ «Շնորհակալ եմ բոլորիդ անկեղծ խոսքերի եւ ջերմ բարեմաղթանքների համար... Ինձ համար անչափ հաճելի էր, որ կյանքիս այդ կարեւոր օրն անցկացրեցի սիրելի եւ թանկ մարդկանց շրջապատում... Հուսով եմ, որ այս տարի բոլորս կունենանք ուրախ պահեր եւ ուրախանալու բազմաթիվ առիթներ...»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին ուղղել. «Սիրուն ու տաղանդավոր»։