Դիմում եմ երեք տարի առաջ հրապարակում և փողոցներում, մտքում լավ նպատակներ ունենալով պայքարողներին
BLOGԱրման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տղաներ և աղջիկներ, վստահ եմ, դուք պայքարելիս չէիք էլ մտածում, որ կկորցնեք Հայրենիքի 25%-ը, որ Հայաստանը և հայ ազգը բաժանվելու է գույների` սևեր և սպիտակներ, բաժանվելու է կատեգորիաների` նախկին և ներկա, նիկոլականներ և մնացածը: Բայց ցավոք եղավ հենց այդպես:
Այնուհանդերձ վհատվել և ապրել մեղքի զգացումով պետք չէ։ Շատերը, այդ թվում նաև ես հավատացել ենք սրանց։ Յուրաքանչյուր մարդ ունի սխալվելու իրավունք, սակայն պետք է գիտակցել սխալը և ամեն ինչ անել, այն ուղղելու համար։ Ես գիտակցել եմ իմ մեծ սխալը և հասկացել նաև, որ ոչինչ չանելը կդառնա մի նոր, ավելի մեծ սխալ:
Ինչ խոսք, եղանակը սառն է` ցուրտ է։ Չկան երեք տարի առաջվա հետաքրքիր և շահագրգռող սորոսական տեխնոլոգիաները` Չալո, Լեյլա տատիկ, մանկասայլակներով կանայք, փշալարերի մոտ համբուրվող զույգեր, թղթով փակվող տեսախցիկներ, ոստիկան Աշոտին փնտրող տատիկ: Փոխարենը այժմ ունենք, կիսված և քայքայված Հայրենիք, պարտված բանակ, 5000-ից ավելի զոհվածներ և նույնքան որդեկորույս մայրեր, բազմահազար վիրավորներ և անհետ կորածներ, հարյուրավոր գերիներ, քայքայված տնտեսություն, արտագաղթ, վիշտ ու զայրույթ:
Ուշքի արի, ազգ։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



