Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկուսանալ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկուսանալ այն բանից հետո, երբ իր օգնական Մաքսիմ Օրեշկինի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Այս մասին հայտնում է Говорит Москва-ի Telegram ալիքը:
Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ Օրեշկինի վարակը սպառնալիք չի ներկայացնում, ուստի նախագահին մեկուսացնելու անհրաժեշտություն չկա․ «Նրանք անմիջական շփում չեն ունեցել»,-ասել է նա:
Այն մասին, որ Օրեշկինը վարակվել է կորոնավիրուսով, հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը մարտի 6-ին Կուզբասի սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով հանդիպմանը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



