Ոսկին թանկանում է
ECONOMICSԵրեքշաբթի առավոտյան ոսկու արժեքն աճում է երկուշաբթի 1,6 տոկոսով անկում գրանցելուց հետո, ընդ որում՝ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին մնալով ունցիայի դիմաց 1700 դոլարից ցածր, վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինն աճել է 0,5 տոկոսով կամ 8,35 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1686,35 դոլարի: Երկուշաբթի գինն ընկել էր շուրջ 1,6 տոկոսով՝ թարմացնելով անցյալ տարվա ապրիլից ի վեր 1673,3 դոլար նվազագույն նիշը: Արծաթի մայիսյան ֆյուչերսը թանկացել է 0,45 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 25,383 դոլարի:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



