Անհնարին ոչինչ չկա. Կումանը՝ Բարսայի հաջորդ փուլ դուրս գալու շանսերի մասին
SPORT«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գնահատել է կատալոնական ակումբի ՝ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ անցնելու շանսերը:
«Անհնարին ոչինչ չկա. Մենք հավատում ենք ինքներս մեզ: Մենք գիտենք, որ «Բարսան» պետք է հաղթի, և մենք պատրաստվում ենք ցույց տալ այն մտածելակերպը, որը ցույց ենք տվել երկար ժամանակ: Դժվար կլինի: ՊՍԺ-ն ուժեղ թիմ է և տրամադրված է Չեմպիոնների լիգայում հաղթելուն: Մենք միշտ ձգտում ենք հաղթել, և հուսով եմ, որ կկարողանանք դա անել»,-Կումանի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել է 4:1 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա Փարիզում՝ մարտի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



