Լիլիթ Բասյանի գարնանային կերպարը
PHOTOՍննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում դասական կերպարում է։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիլիթը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի վերնաշապիկի ու կապույտ պիջակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է ուղիղ հարդարված մազերն ու բնական շպար ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։
Ավելի վաղ Լիլիթը որդու հետ լուսանկար էր հրապարակել ու գրել. «Ես գիտեմ, որ որքան էլ դժվար ու երկար ուղի Աստված ուղարկի ինձ, նա միակն է, ով միշտ կհավատա ինձ ու առաջ կմղի: Քո ծնունդով ես հասկացա, որ այս աշխարհում ես մենակ չեմ լինի, քանի որ կաս դու՝ իմ Ալեքս։ Ամեն օրվա և ամեն տարվա հետ դու նոր զգացողություններ ես բացում իմ մեջ: Տղաս, ես ծնվել եմ, որպեսզի դառնամ քո մայրը, իսկ դու ծնվել ես իմ հենարանը լինելու համար»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։