Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՐՏԻ)․ Սկսվել է հա­յե­րեն Աստ­վա­ծաշն­չի առա­ջին տպագ­րու­թյու­նը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Զամբիա՝ Երիտասարդության օր, Լիտվա՝ Լիտվայի անկախության վերականգնման օր, Տուվալու՝ Համագործակցության օր, Ռուսաստան՝ Թմրամոլության դեմ պայքարի աշխատողների օր, Տաջիկստան՝ Տաջիկական տպագրության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1666- Ամստերդամում սկսվել է հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությունը։

1836-Ռուսաստանում ընդունվել է կանոնադրություն (պոլոժենիե), որով սահմանվել են հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները: Ռուսաստանի հայաբնակ շրջանները բաժանվել են հոգևոր վեց թեմերի՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի:

1837- ծնվել է նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանը։

1930- ծնվել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը։

1952- վախճանվել է դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը։

1965- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը։

1978- Երևանում կայացել է «Զինվորն ու փիղը» ֆիլմի պրեմիերան։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալազիայի հետ։

2005-18-ամյա Լուսինե Թովմասյանը Փարիզում կայացած «Միսս Եվրոպա» մրցույթում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն 22-ամյա «Միսս Գերմանիային»՝ ծնունդով իրանցի Շերմինե Շահրիվարին:

2010-Շվեդիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև. այն ընդունվել է ընդամենը 1 ձայնի առավելությամբ։

2011- «Խնայբանկի» նախագահ Գերման Գրեֆը և Ռուբեն Վարդանյանը հայտարարել են, որ «Խնայբանկը» գնել է Վարդանյանի «Тройка Диалог»-ը մեկ միլիարդ դոլարով։

2020- Հայաստանում առաջին դեպքից հետո գրանցվել է կորոնավիրուսի միանգամից երեք նոր դեպք՝ բերված Իտալիայից:

ԱՇԽԱՐՀ

1425 մ.թ.ա. -վախճանվել է եգիպտացի փարավոն և զորահրամանատար Թութմոս 3-րդը։

105- Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացել է թուղթ։

222 -սպանվել է հռոմեական կայսր Հելիոգոբալը (կամ Էլագաբալ)։

1302- Ուիլ յամ Շեքսպիրի գրվածքի համաձայն, մարտի 11-ը Ռոմեոյի և Ջուլիետի նշանադրության օրն է։

1544- ծնվել է 16-րդ դարի իտալացի նշանավոր բանաստեղծ Տորկվատո Տասսոն։

1702 -լույս է ընծայվել անգլալեզու «The Daily Courant» ամենօրյա թերթը։

1811- ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լե Վերյեն։

1811 -Նոթինգհեմում սկսվել է լուդդիտների ապստամբությունը մեքենաների դեմ։

1851- Վենետիկի «Ֆենիչե» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի պրեմիերան։

1864- անգլիական Շեֆիլդում ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել 238 մարդ։

1878 -Ֆրանսիայի ակադեմիայում ցուցադրվել է ֆոնոգրաֆը, բայց հայտնագործությունը որակվել է շառլատանություն։

1888- ԱՄՆ-ի արևել յան ծովեզրին ձնաբքից զոհվել է 400 մարդ։

1914- վախճանվել է ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին։

1918- խորհրդային իշխանությունը Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա։

1919 -Վերին Դոնում սկսվել է կազակների ապստամբություն՝ կապված բոլ շևիկների թալանի և կազակների դեմ իրականացվող կարմիր տեռորի հետ։

1921- ծնվել է արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլան։

1931- ԽՍՀՄ-ում արգելվել է Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։

1952- ծնվել է անգլո-ամերիկյան գրող և դրամատուրգ Դուգլաս Ադամսը։

1955- վախճանվել է շոտլանդացի կենսաբան, բուսաբան, դեղագործ Ալեքսանդր Ֆլեմինգը։

1970 -Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրել է Բարսելոնայի թանգարանին։

1983- Պակիստանն իրականացրել է միջուկային զենքի հաջող փորձարկում։

1985 -ԽՄԿԿ կենտկոմի արտահերթ նիստում Միխայիլ Գորբաչովն ընտրվել է ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար։

1990- Պատրիսիո Էլվինը դարձել է Չիլիում ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահը։

2004- Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 191 մարդ, մոտ 2000-ը վիրավորվել են։

2006- վախճանվել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։

2008- վախճանվել է վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Կալանդաձեն։

2010-Չիլիում նախագահ Սեբաստիան Պինիերայի երդմնակալության ժամանակ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։

2011- Ճապոնիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի։

2020-ԱՀԿ-ն հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդացությունը հանդիսանում է համաշխարհային պանդեմիա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK