Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Իշխանությունները չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ աշխարհաքաղաքական նոր իրողությունների տրամաբանությունը․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մասնագետները նկատում են, թե «կորոնավիրուսային աշխարհում» գլոբալիզացիայի գործընթացն իր տեղը զիջել է ռեգիոնալիզմին, երբ տարածաշրջանային մակարդակով բազմաթիվ խաղացողներ են ակտիվացել։ Հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կորոնավիրուսի ճգնաժամն օգտագործեց Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու համար, և պարտությունից հետո Հայաստանի առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի նորովի ձևակերպել մեր առաջնահերթությունները տարածաշրջանում, հասկանալ, թե ինչպիսի փոխգործակցության մեխանիզմներ են պետք, որպեսզի մեր երկիրը հնարավորություն ունենա վերականգնել իր դիրքերը և բուժել վերքերը։ Այս տեսանկյունից խորհրդանշական է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրայի հայտարարությունը, թե Հնդկաստանը ծրագրում է միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-հարավ» միջանցքը։

Պետք է ուշադրություն դարձնել, որ այսպիսի հայտարարություն է անում Հնդկաստանի՝ ոչ թե Հայաստանում դեսպանը, այլ Իրանում։ Նման հայտարարությամբ Հնդկաստանը, կարծես, յուրահատուկ ուղերձներ է ուղարկում Հայաստանին, որ պետք է ակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը միաժամանակ Իրանի և Հնդկաստանի ուղղությամբ։ Իսկ թե Հայաստանին որքանով կհաջողվի մասնակցություն ունենալ «Հյուսիս-հարավ» միջանցքի ուղղություններից մեկի կյանքի կոչմանը, արդեն կախված է մեր գործողություններից։ Սակայն այս հարցում պետք է ուշադրություն դարձնել աշխարհաքաղաքական իրողություններին և փորձել որոշակի գործոններ ծառայեցնել մեր շահերին համապատասխան։ Այս փուլում ականատես ենք լինում, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ աշխատում մի շարք ուղղություններով, որոնցից մեկն էլ Պակիստանի հետ սերտ համագործակցության խորացումն է ամենատարբեր ոլորտներում՝ ռազմականից սկսած, մշակութայինով վերջացած։

Իսլամաբադի, Անկարայի և Բաքվի միջև փոխայցելություններն ու համատեղ նախագծերի առաջ քաշումն ու իրականացումը վերջին շրջանում հատկապես ինտենսիվ բնույթ են ստացել։ Ընդ որում, թուրք-ադրբեջանական տանդեմն ի փոխհատուցում Արցախի հարցում Պակիստանի դիրքորոշման, իրենց լիակատար աջակցությունն են հայտնում Իսլամաբադին Քաշմիրի հակամարտության հարցում։ Իսկ փոխգործակցության այդպիսի ձևաչափը չի կարող անտեսվել Պակիստանի հետ տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ գտնվող Հնդկաստանի կողմից, որի աճող տնտեսական հզորությունը և բնակչության թիվը թույլ են տալիս դառնալ Ասիայի ամենահզոր ուժային կենտրոններից մեկը։ Ուստի Հնդկաստանի ուղղությամբ համագործակցության խորացումը Հայաստանի համար այս պահին ուղղակի անհրաժեշտություն է։ Եվ շատ կարևոր է, որ այն լինի ոչ թե միայն հայտարարությունների մակարդակով, այլ ռեալ քաղաքականության, փոխադարձ այցերի ու խոշոր նախագծերի իրականացման տեսքով։ Թուրքիան ու Ադրբեջանը ակտիվորեն աշխատում են նաև Միջին Ասիայի երկրների հետ՝ փորձելով քիչ-քիչ կյանքի կոչել իրենց պանթուրքական նախագծերը։

Եվ պետք է նկատի ունենանք, որ Միջին Ասիան գրեթե միշտ եղել է Ռուսաստանի կենսական շահերի գոտին, ուստի ռուսական շահերից չի բխում Միջին Ասիայի երկրներում թուրքական ազդեցության ներթափանցումը։ Հարավային Կովկասում միայն Հայաստանի դիրքերի հզորացումն է, որ կարգելակի Թուրքիայի սրընթաց ծավալումը դեպի արևելք։ Իսկ այս հարցի շուրջ հայ-ռուսական շահերը ամբողջովին համընկնում են, մնում է միայն ակտիվ աշխատել հյուսիսային դաշնակցի հետ։ Սակայն խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները աշխարհաքաղաքական նոր իրողությունների տրամաբանությունը հասկանալու և դրա ուղղությամբ աշխատելու փոխարեն կենտրոնացել են միայն մեկ խնդրի վրա՝ ինչպես պահեն իրենց աթոռները։ Իսկ եթե պարտությունից հետո այս իներտ արտաքին քաղաքականության կուրսը երկար պահպանվի, ապա չպետք է հույսեր ունենալ, որ որևէ կշիռ ներկայացնող արտաքին ուժ կարող է մեզ հետ հաշվի նստել։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield