Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

«Կա­րև­որ է ուսուց­ման ճիշտ կազ­մա­կեր­պու­մը և գի­տե­լիք­նե­րի ստուգ­ման մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րու­մը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանրակրթության պետական նոր չափորոշչի համաձայն, սահմանվել է 7 ուսումնական բնագավառ՝ «Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն», որոնցից յուրաքանչյուրին հատկացվելու է որոշակի ժամաքանակ։ Ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ մայրենի լեզվին հատկացվող ժամաքանակը տարրական դասարանից հետո միջին և ավագ դպրոցում նվազելու է։ Մյուս կողմից՝ բավականին շատ ժամաքանակ է հատկացվելու «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» բնագավառին։

Մայրենի լեզվին հատկացվող ժամաքանակի նվազումը դիտարկվում է բուհերում լեզվի դասավանդումը կամընտրական դարձնելու կամ էլ չեղարկելու ֆոնին, իսկ բնագիտական առարկաներին և տեղեկատվական տեխնոլոգիաներին շատ ժամաքանակ հատկացնելը կարևորվում է այդ առարկաների նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու իմաստով։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ «Հայոց լեզու և գրականություն» բնագավառին հատկացվող ժամաքանակի նվազումը բնական պրոցես է։ «Միջին և ավագ դպրոցներում ավելանում են այնպիսի ուղղություններ կամ առարկաներ, որոնք էլի կարևոր են, բայց արդեն այդ տարիքի դպրոցականների համար։ Երբ երեխան ոտք է դնում դպրոց, գիտելիքները, տեղեկատվությունը ստանում է մայրենի լեզվով։ Մայրենի լեզվի ուսուցումը պետք է դրվի պատշաճ մակարդակի վրա։ Ճիշտ կազմակերպված ուսուցումը երեխայի մոտ ձևավորելու է համապատասխան լեզվամտածողություն՝ հիմնված ազգային ավանդույթների, ապրելակերպի, մտածողության վրա։ Ազգային մենթալիտետը պետք է ձևավորենք նախ տարրական դասարանի երեխաների մոտ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։ Նշում է՝ եթե լեզվի ուսուցումը ճիշտ կազմակերպվի, ապա ժամաքանակի նվազման հետ կապված մտահոգությունները ևս կնվազեն։

«Միևնույն ժամանակ պետք է հստակ գործեն գիտելիքի ստուգման մեխանիզմները, ինչը չեմ տեսնում։ Ինչպես պետք է ստուգենք՝ երեխան յուրացրե՞լ է լեզուն, գրականությունը, իր մոտ ձևավորվե՞լ է համապատասխան լեզվամտածողություն, և նա հեշտությամբ է կարողանում ընկալել մատուցվող գիտելիքները։ Անհրաժեշտություն կա ներդնել մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի չափել երեխայի ստացած գիտելիքները։ Եթե երեխան դպրոցում ստանա հիմնարար գիտելիքներ, հնարավոր կլինի քննարկել բուհերում լեզվի և գրականության ուսումնասիրման նպատակահարմարությունը։ Իսկ ի՞նչ ունենք հիմա։ Դպրոցներում պատշաճ մակարդակի վրա դրված չէ լեզվի և գրականության ուսուցումը, և այդ պատճառով բուհերի դասախոսները, հատկապես մեր մտավորականներն ընդվզում են այն գաղափարի դեմ, որ բուհերում, օրինակ՝ չդասավանդվի հայոց լեզուն։ Նրանց կարելի է հասկանալ, որովհետև նրանք տեսնում են այն «կադրերի» ունեցած գիտելիքների մակարդակը, որոնք դպրոցից գալիս են համալսարան։Սա նրանց մտահոգում է»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ցանկացած փոփոխության պետք է գնալ քայլ առ քայլ, չի կարելի համալսարաններում միանգամից ու իսպառ անտեսել մայրենին։

Նոր չափորոշչի համաձայն, կարելի է ասել, առաջնահերթություն է տրվելու բնագիտական առարկաներին ու տեղեկատվական տեխնոլոգիաներին։ Նշվում է, որ մտահոգիչ է այն, որ Հայաստանում բավականին քչացել է հետաքրքրությունն այս առարկաների նկատմամբ: Ինքնին առաջարկը և որոշումը վատը չէ, բայց արդյո՞ք մեր կրթական համակարգը, մասնավորապես դպրոցները պատրաստ են այս առարկաների խորացված ուսուցման, երբ որոշ դեպքերում դպրոցներում բացակայում են լաբորատորիաները, իսկ մարզային շատ դպրոցներում էլ, օրինակ՝ տարիներ ի վեր չկան ֆիզիկայի ուսուցիչներ։ Մխիթարյանը նշում է՝ Հայաստանը ռեսուրսների առումով համարվում է աղքատ երկիր։

«Մեր հիմնական ռեսուրսը մարդկայինն է, որն անհրաժեշտ է զարգացնել։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման դարում կարևոր է դառնում ՍՏԵՄ առարկաների՝ բնագիտություն, մաթեմատիկա և այլն, խորացված ուսուցումը դպրոցական տարիքից։ Խորհրդային Միության տարիներին առաջնային դիրքեր ենք գրավել այդ առարկաների՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն, գծով։ Այսօր էլ, ի դեպ, Հայաստանը պահպանում է առաջատարի դիրքեր գիտության այդ բնագավառներում։ Երբ ուսումնասիրում ենք տպագրված գիտական աշխատանքները, կարող ենք ասել, որ Հայաստանն առաջատարի դիրքեր է գրավում, գտնվում է լավագույն քսանյակի մեջ, ինչը շատ լավ արդյունք է։ Սա չկորցնելու համար պետք է դպրոցներում խորացնել այս առարկաների ուսուցումը։

Սա մի կողմից կնպաստի նրան, որ չկորցնենք մեր ունեցած գիտական դպրոցները, ունենանք փոխարինող սերունդ, մյուս կողմից՝ օգտագործենք գիտնականների և ուսուցիչների պոտենցիալն այդ գիտելիքներն ու հմտությունները նոր սերնդին փոխանցելու առումով։ Այստեղ կրկին կարևոր է, թե ինչպես ենք կազմակերպելու այս ողջ գործընթացը։ Գիտնականները, մասնագետներն իրենց փորձը պետք է փոխանցեն ուսուցիչներին, որոնք էլ իրենց հերթին՝ երեխաներին»,-ընդգծում է փորձագետը։ Կարևորում է այն, որ երեխաներին պետք է այս առարկաների հանդեպ հետաքրքրություն և սեր փոխանցեն ուսուցիչները։

«Այս դեպքում մոտ ապագայում գուցե արդեն բուհերում ֆիզիկայի կամ քիմիայի բնագավառներում թափուր տեղեր չունենանք։ Այս ուղղությունները պահանջում են ավելի շատ ներդրումներ, ծախսեր, քանի որ դրանք հնարավոր չէ ուսումնասիրել այնպես, ինչպես պատմությունը և գրականությունը։ Այս առարկաները պահանջում են նաև փորձարարական հիմք, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան լաբորատորիաներ, որտեղ աշակերտները կկարողանան գործնական հմտություններ ձեռք բերել։ Օրինակ՝ առաջարկվում է ավագ դպրոցների խոշորացում կազմակերպել. գործեն մեծ ավագ դպրոցներ, որոնք հագեցված կլինեն համապատասխան սարքավորումներով, լաբորատորիաներով, որտեղ երեխաները հոսքերով կկարողանան ավելի խորացված ուսումնասիրել այդ առարկաները»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice