Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից, մեր պայքարը շարունակվում է․ Արայիկ Հարությունյան
POLITICSԵրեկ Արցախի Հանրապետության նախագահը հանդիպել է Հադրութի շրջանի բնակիչների հետ։ Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:
«Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից, մեր պայքարը շարունակվում է, իհարկե, խաղաղ բանակցային ճանապարհով, որ կարողանանք հետ բերել մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»,- ասել է Հարությունյանը:
Խոսելով քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին՝ Հարությունյանն ասել է, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի տեղահանված արական սեռի քաղաքացիները դուրս չմնան աջակցության ծրագրից:
Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը և ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Հարությունյանը նշել է, որ երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ որևէ մեկը կասկած չունի:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



