«Կլեոպատրա»․ Գոհար Ավետիսյանի կրակոտ լուսանկարները՝ Եգիպտոսից
PHOTOՀայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ մեկնել է հանգստի։ Այն անգամ հայուհին նախընտրել է Եգիպտոսը։
Գոհարն իր Instagram-ում նոր, հրապուրիչ ֆոտոշարքից կադրեր է հրապարակել, որոնցում նա կերպարանք է ընդունել բուրգերի ֆոնին։ Լուսանկարներում հայտնի վիզաժիստը կրում է եգիպտական ոճի հանդերձանք եւ նույն ոճի դիմահարդարմամբ է։ Հրապարակմանը կից հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել Գոհարին՝ գրելով․ «Կլեոպատրա», «Հակաօրինական է նման գեղեցկություն ունենալը», «Անկրկնելի», «Գեղեցկուհի»։
Հիշեցնենք, որ աստղային դիմահարդարը դիմել էր արտաքինի արմատական շտկման՝ պլաստիկ վիրահատության։ Մասնագետը արել է կրծքի փոքրեցում եւ լիպոսակցիա։ Հայ գեղեցկուհին ազատվել է թեւերի, մեջքի եւ ազդրերի շրջանում ավելորդ ճարպից։ Instagram-ի իր էջում հրապարակված տեսանյութում նա ներկայացել է տպավորիչ կերպարներում, որոնք ընդգծել են մարմնի փոփոխությունները։