Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 486, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 178 385 է, մահվան դեպքերինը՝ 4093
SOCIETYՀայաստանում մարտի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 486 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178 385-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3554 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մարտի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 837 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4092-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 166 180, փաստացի բուժվողներինը՝ 8113 (մեկ օրում ավելացել է 278-ով): Մեկ օրում արվել է 4040 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 774 383 թեստ:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
5
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori



