Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Կենդանակերպի նշանների թաքնված որակները

LIFE

Յուրաքանչյուր Կենդանակերպի նշան ունի որակներ, որոնց մասին, հաճախ, շատ մարդիկ նույնիսկ գլխի չեն ընկնում։

 

Ժամանակի ընթացքում ամեն մի Կենդանակերպի նշան սկսում է զարմացնել իր ծանոթներին այնպիսի որակներով, որոնք նախկինում չէին նկատվում նրա մոտ։ Որովհետև յուրաքանչյուր մարդ իր բնույթով բազմակողմանի է և անկրկնելի։ Ահա թե ինչ թաքնված որակներով են օժտված յուրաքանչյուր Կենդանակերպի նշան։

Խոյ

Խոյը շրջապատի մարդկանց թվում է բաց և ազնիվ մարդ և դա այդպես էլ կա։ Բայց իրականում նրա մեջ կա մի բան, ինչի մասին մյուսները չեն էլ կասկածում։ Այս Կենդանակերպի նշանի մարդիկ թաքցնում են իրենց ձգտումը լինել լավագույնը և առաջինը, իր իրական ուժն ու ներքին վճռականությունը, քանի որ մարդկանց դա հաճախ նյարդայնացնում է։

Ցուլ

Չնայած իր կամակորության և արտաքնապես թվացող էգոիստության, Ցլերը շատ հոգատար և բարեսիրտ մարդիկ են։ Այս Կենդանակերպի նշանի ներկայացուցիչները կարողանում են ի սրտե և անկեղծ հոգ տանել ուրիշների մասին, աջակցել նրանց և սփոփել, լինել քնքուշ և շատ բարի։

Երկվորյակ

Երկվորյակները թվում են միշտ ուրախ և շփվող, բայց հաճախ նրանք կարող են զարմացնել իրենց պարփակվածությամբ և մեկուսացմամբ։ Սովորաբար դա տեղի է ունենում այն պահերին, երբ Երկվորյակները հայտնվում են օտար միջավայրում։ Նրանք դառնում են հանգիստ և սեղմված, իսկզբանե պահում են իրենց փակ և զուսպ։

Խեցգետին

Խեցգետինը թվում է փափուկ և տնական, զգայուն և սենտիմենտալ։ Բայց իրականում այս մարդը օժտված է մեծ ներքին ուժով և կայունությամբ։ Խեցգետինը կարողանում է մինչև վերջ պնդել իրենը, ցուցաբերել անսասանություն, պահել իրեն շատ լուրջ և բավական ինքնավստահ։

Առյուծ

Շատերը Առյուծին ընկալում են որպես ինքնավստահ և ինքնասիրահարված մարդու։ Բայց դա բոլորովին այդպես չէ։ Առյուծն իր առջև բարձր նշաձող է սահմանում և հսկայական ներքին ճնշում է զգում։ Այս Կենդանակերպի նշանի մարդիկ շատ ցավագին են ապրում սեփական անհաջողությունները, բայց ոչ մեկին ցույց չեն տալիս իրենց ներքին թուլությունը։

Կույս

Կույսերին համարում են չափազանց ժլատ, ծայրահեղ և խիստ։ Այո, այս Կենդանակերպի նշանի ներկայացուցիչները կարողանում են լինել բծախնդիր և նկատել ամենաչնչին դետալները։ Բայց դուք երբեք չեք գտնի ավելի լավ ընկեր, քան Կույսը։ Կույսը պատրաստ է տալ ամեն ինչ, ինչ նա ունի իր կարիքավոր ընկերոջը և օգնության հասնել յուրաքանչյուր րոպեին։

Կշեռք

Կշեռքները չեն կարող լինել առանց զույգի, քանի որ սա գործընկերության նշանն է։ Այս նշանի ներկայացուցիչը միշտ պետք է գտնվի իր ընկերոջ, զուգընկերոջ կամ երկրորդ կեսի կողքին։ Բայց նույն ժամանակ Կշեռքները շատ ամաչկոտ մարդիկ են։ Իհարկե, շատերը կզարմանան, որ արտաքին ամաչկոտության տակ թաքնված է ուժեղ և ամբողջական անձնավորություն։

Կարիճ

Կարիճը շատերին կարող է թվալ լարված և դաժան։ Բայց արտաքին անմատչելիության ետևում թաքնված է ներքին դատողականությունն ու ուշադրությունը։ Կարիճները կգնան ամեն ինչի հանուն նրանց, ում սիրում են։ Նրանք շատ հավատարիմ և նվիրված մարդիկ են։

Աղեղնավոր

Աղեղնավորը իր բնույթով շատ հետաքրքրասեր, լավատես և նպատակասլաց մարդ է։ Կյանքի հանդեպ իր լայն հայացքների և հնարավորությունների շնորհիվ, Աղեղնավորը հաճախ խոսք է տալիս ավելին, քան կարող է։ Այս նշանի մարդիկ շատ են նյարդայնանում և անհանգստանում այդ առումով։

Այծեղջյուր

Այծեղջյուրը շրջապատի մարդկանց թվում է շատ պրակտիկ, խիստ և լուրջ։ Տպավորություն է ստեղծվում, կարծես այս Կենդանակերպի նշանի մարդիկ միշտ և ամեն ինչ կառավարում են։ Բայց իրականում, Այծեղջյուրները նույնպես երբեմն անորոշության վիճակում են հայտնվում, երբ նրանց նպատակները դառնում են անորոշ և նրանք չգիտեն, թե ինչ կարելի է անել։

Ջրհոս

Ջրհոսը շրջապատող մարդկանց թվում է մակերեսային և անէմոցիոնալ։ Բայց իրականում դա բոլորովին այդպես չէ։ Այս նշանի ներկայացուցիչները ապրում են այն նույն էմոցիաները, ինչ մնացածը, ուղղակի նրանք սովոր չեն դա ցուցադրել։ Հաճախ Ջրհոսները իրենց պահում են խորհրդավոր և չեն բացահայտում սեփական ապրումները։

Ձկներ

Ձկները շատերին կարող են թվալ շատ փափուկ, բարի և սենտիմենտալ։ Բայց իրականում Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նույնպես կարող են լինել կոշտ, ուղիղ և կտրուկ։ Հաճախ ձկները ուրիշ մարդկանց ասում են ոչ դուրեկան բաներ՝ նպատակով օգնել նրանց խուսափել ինչ-որ պրոբլեմներից և հետագայում բարելավել նրանց կյանքը։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan