COVID-19-ի ընթացքը կարող է կախված լինել շնչուղիների միկրոֆլորայից. հետազոտություն
LIFEՎերին շնչուղիների միկրոֆլորայի բաղադրությունը զգալիորեն տարբերվում է տարբեր վիրուսային ծանրաբեռնվածությամբ COVID-19 ունեցող հիվանդների միկրոֆլորիայից, պարզել են Վանդերբիլթի համալսարանի գիտնականները:
«Իզվեստիա»-ն հաղորդում է, որ նույն տեսակի մեծ քանակությամբ մանրէների առկայությունը կապված էր օրգանիզմի ավելի ուժեղ վիրուսային վնասման հետ: Իսկ մյուս մանրէները, հակառակը, պաշտպանել են հիվանդներին:
Միկրոօրգանիզմները տարբեր միացություններ են արտազատում՝ հատուկ քիմիական «կոկտեյլ» ձեւավորելով շնչուղիների, աղիների եւ մաշկի լորձաթաղանթի մակերեսին: Այդ «կոկտեյլը» կարգավորում է թթվայնությունը: Այն որոշակի պաշտպանություն է ապահովում հարուցիչներից:
Հայտնի է, որ, օրինակ, շատ հարուցիչներ չեն կարող հանդուրժել թթվային միջավայրը: Վերլուծությունը ցույց է տվել, որ առողջ մարդկանց եւ ցածր վիրուսային ծանրաբեռնվածությամբ հիվանդների մոտ եղել են հետեւյալ մանրէները՝ Corynebacterium unclassified-ը, Staphylococcus haemolyticus-ը եւ Prevotella spp.-ն:
Փորձագետները կարծում են, որ միկրոֆլորայի կարգավորումը կարող է էապես ազդել վարակի ընթացքի վրա կորոնավիրուսով տառապող շատ հիվանդների մոտ: Կատարված բացահայտումը թույլ կտա նաեւ վարակի կանխարգելման նոր մեթոդներ մշակել: