Yerevan, 30.October.2026,
00
:
00
BREAKING

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

SOCIETY

Past.am

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել է անցնող շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Պատրաստված տեղեկանքը ներկայացնում ենք ստորև:

Մարտի 7-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը:

Հանդիպման ժամանակ նախագահը մասնավորապես նշել է, որ թշնամին պատերազմի օրերին և դրանից հետո ուզում էր Կրասնի բազարը (Կարմիր Շուկա) վերցնի, մեր տղաների շնորհիվ հաջողվել է պահել, իսկ Թաղավարդի մի մասը կորցրել ենք: Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում:

Հիշեցնենք, որ այս թեման արդեն 1-2 ամիս է ԶԼՄ-ների քննարկման տիրույթում է և նույնիսկ հերքումից հետո կրքերն ամբողջությամբ չեն մարվել:

Մարտի 9-ին, ԱՀ նախագահի աշխատակազմում գործարկվել է արագ արձագանքման թեժ՝ 119 կարճ հեռախոսահամարով:

Նախագահ Հարությունյանը մարտի 12-ին, Պետական եկամուտների կոմիտեի մի խումբ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հորդորել է տուրք չտալ Արցախում նոր պատերազմ սկսելու մասին անհիմն խոսակցություններին, որոնք ավելի շատ միտված են բնակչության շրջանում տարատեսակ խուճապային տրամադրությունների ստեղծմանը:

Նույն օրը՝ Արցախի նախագահական նստավայրում, հյուրընկալվել էին տեղահանված բնակավայրերի բնակիչները, որոնց հետ հանդիպման ժամանակ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ պետք է հետ բերվեն գոնե ԼՂԻՄ-ի տարածքները, ինչը 44 օրյա պատերազմից հետո թերևս առաջին անգամ է նման մակարդակում հայտարարվում։

Այս հայտարարությունները սոցիալական ցանցում թերահավատորեն է ընդունվել, որն առավելապես պայմանավորված է հետպատերազմյան փուլում Արցախի իշխանությունների նկատմամբ ձևավորված ցածր վստահությամբ:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահան Բադասյանը նշանակվել է Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

Հիշեցնենք՝ Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանն հունվարի 28-ին՝ Եռաբլուրում սպառնացել էր զենքով ոչնչացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ավելի ուշ նրան ձերբակալել էին, կալանավորել, ապա խափանման միջոցը փոխել և ազատ արձակել:

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայտարարել է, որ երբևիցե որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հերքել է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ԱՀ նախագահը, ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովի հետ մեկնել է Կարմիր Շուկա գյուղը, այնտեղից ԱՀ Պաշտպանության բանակի անցակետերը հանելու, ճանապարհը և գյուղը ադրբեջանական կողմին հանձնելու նպատակով։

Թեմայի վերաբերյալ հերքումով է հանդես եկել նաև ԱՀ ՊԲ-ն, հորդորելով զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց:

Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալը, ով միաժամանակ զբաղեցնում է նաև Արայիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը (հասարակակն հիմունքներով), հայտնել է, որ բրիտանական «HALO Trust» ընկերությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։

«HALO Trust»-ը հայտարարությամբ հերքել է տեղեկությունները: Թեմայի առնչությամբ՝ Մարտի 12-ին, ԱՀ դատախազությունը հայտնել է, որ հնչեցված մեկնաբանությունը դատախազության կողմից այսօր ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Արցախի նախագահի խոսնակը պարզաբանելով այս հայտարարությունը նշել է, որ Ավագյանի տեսակետը նախագահ Հարությունյանի պաշտոնական դիրքորոշումը չի արտահայտում:

Նշենք, որ վերոնշյալ թեման մամուլում և համացանցում լայն քննարկումների առարկա է դարձել:

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Հայտարարել է, որ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Արցախի բնակավայրերում հետևողականորեն ոչնչացվում է ֆաշիզմի ոչնչացմանը նպաստած մարդկանց հիշատակը:

Մարտի 10-ին, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունից հայտնել են, որ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Ստեփանակերտից 2 մարմնավաճառ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանն անդրադարձել է պատերազմի ընթացքում հասարակական կարգի պահպանման առանձնահատկություններին, ոստիկանության կրած կորուստներին, այդ ընթացքում իրականացված կողոպուտի դեպքերի բացահայտման աշխատանքներին ու հետպատերազմյան անելիքների առաջնահերթություններին:

Նա արձանագրել է, որ 44 օրյա պատերազմի օրերին հիմնականում գրանցվել է անձնական ունեցվածքի հափշտակության և տրանսպորտային միջոցներին ապօրինաբար տիրանալու դեպքեր:

Նրա խոսքերով հանցագործությունների մեծ մասն արդեն իսկ բացահայտված է:

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի ՔՕ 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի արած հայտարարության կապակցությամբ։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն եմ կրում այս իրավիճակի համար, սակայն որևէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից: Օրինակ, եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ՝ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները և արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ՝ եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ո՞ւմ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում, և թե որքանով է ԱՀ նախագահն ընդգրկված այդ գործընթացներում»:

Հանցագործության մասին հաղորդումը Արցախի գլխավոր դատախազին ներկայացրել է «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը։

Արցախի ՊԲ թվով 124 սպա ի աջակցություն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ֊գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հանդես են եկել հայտարարությամբ. «Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից,խնդրում և միջնորդում ենք որպեսզի գեներալ֊գնդապետ Օ.Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»։

Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացրել են, որ այս տարի՝ մինչև մարտին 9-ը կատարվել է ընդհանուր առմամբ 46 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 922,1 հա-ի փոխարեն: Գարնանացանի աշխատանքները սկսվել են Ասկերանի շրջանում, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը թերակատարվել է 81,4 տոկոսով: Նույն գերատեսչության փոխանցմամբ՝ Արցախում շինարարության ավելի քան 96 տոկոսը տարեսկզբին իրականացվել է մարդասիրական միջոցներով:

«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars Program