«Կանացի եւ յուրահատուկ»․ Գայանե Ասլամազյանը՝ հրապուրիչ կերպարում
LIFEՀաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում է ուսերը բաց կանաչ երանգի հանդերձանք։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել է նվազագույն շպար։ Նրա կերպարն ամբողջացնում է ծավալուն վզնոցը։ Հրապարակմանը կից Գայանեն կատարել է հետեւյալ գրառումը․ «Սիրում եմ գարունը», իսկ հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել նրան՝ գրելով «Կանացի եւ յուրահատուկ», «Գեղեցկուհի», «Կանացի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին վառ գույնի զգեստ էր կրում եւ հավաքել էր մազերը։ Գայանե Ասլամազյանը բնական շպար էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Գարուն»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա, իսկ հետեւորդները շտապել էին դրական մեկնաբանություններ գրել. «Գայանե ջան, շատ գեղեցիկ ես եւ անչափ կանացի»