Դիրաբեքիրում ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ փորձում է ցրել քայլերթը
INTERNATIONAL NEWSԴիրաբեքիրի ոստիկանությունն արցունքաբեր գազով և կրակոցներով փորձում է ցրել քայլերթը, որը կազմակերպվել է՝ ի նշան Սուրում մտցված փողոց դուրս գալու արգելքի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Բողոքի քայլերթը նախապես ծրագրվել էր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) կողմից, սակայն Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարել էր, որ ցույցը չթույլատրված է: ԺԴԿ-ի նախաձեռնած քայլերթը սկսել է տեղի ժամանակով 12:00-ին, սակայն ոստիկանությունն անմիջապես բերել է զրահամեքենաներ, փակել է ցուցարարների ճանապարհն ու սկսել է օդ կրակել, կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենա: Ի պատասխան ոստիկանության գործողությունների՝ ցուցարարները սկսել են նրանց վրա քարեր շպրտել: Հաղորդվում է, որ այս պահին ևս իրավապահների ու ցուցարարների միջÖ ‡ բախումները շարունակվում են:
Քաղաքում առկա լարվածության պատճառով դեկտեմբերի 14-ին չեն բացվել շատ խանութներ, երեխաները դպրոց չեն գնացել, չի հավաքվել փողոցի աղբը:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում տեղի իշխանությունները փողոցդուրս գալու արգելք են հայտարարել՝ պատճառաբանելով ահաբեկչականխմբավորումների անդամների դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Օրեր շարունակթուրքական ուժայինների կողմից շրջափակման մեջ գտնվող Սուրում, որի բնակիչներըմեծամասամբ < i>քրդեր են, զինվորներն ու ոստիկանները կրակում են սովորական անձանց վրա:



