Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մտածում էի ոչ ստանդարտ ֆոտոշարք ունենալ». «Սարի աղջիկը» սերիալից Լիլիթ Բադանյանը՝ նոր ֆոտոշարքի և միայն վերջերս սոցցանցերում էջ բացելու մասին

LIFE

«Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դերասանուհի Լիլիթ Բադանյանը նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին և պատմել, որ ֆոտոշարքն իրականացրել են փետրվարի վերջին:

«Քանի որ եղանակը դեռ ցուրտ էր, չէինք կարող դրսում լուսանկարներ անել, տաղավարում նկարեցինք: Մոտ 2 ժամում երեք տարբեր ֆոտոշարք ունեցա: Առաջին ֆոտոշարքը կաթով վաննայում է, նմանատիպ ոճի լուսանկարներ շատ կան: Մտածում էի ոչ ստանդարտ ֆոտոշարք ունենալ, որը կտարբերվի նախորդներից: Խորհրդակցեցի լուսանկարչիս հետ և հասկացանք, որ մեզ ծաղկային, եթերային ֆոտոշարք է պետք, քանի որ առջևում գարուն է: Հաջորդ լուսանկարները խալաթով և սրբիչով են, ձեռքիս ծաղիկներ են: Այդ շարքն ի սկզբանե ուզում էի հրապարակել Մարտի 8-ին: Երրորդ շարքը երեկոյան զգեստով է: Արդյունքից բավականին գոհ եմ, գուցե հետագայում կրկին նման թեմատիկ լուսանկարներ ունենամ»,- ասաց Լիլիթը ու հավելեց, որ լուսանկարվել այնքան էլ չի սիրում:

«Հիմա սելֆիները շատ ակտուալ են, բայց ես չեմ սիրում անընդհատ լուսանկարել ինքս ինձ, սիրում եմ ունենալ պրոֆեսիոնալ, գեղեցիկ լուսանկարներ: Հատկապես դերասանի համար այդ լուսանկարները շատ կարևոր են, որովհետև ժամանակ առ ժամանակ պետք է թարմացնել Ինստագրամի էջը: Ես գիտակցում եմ լուսանկարվելու անհրաժեշտությունը, բայց տեսակով այնպիսին եմ, որ նկարվել շատ չեմ սիրում: Հետաքրքիր է, որ, չնայած դրան, լուսանկավելն ինձ հեշտ է տրվում: Առհասարակ, լուսանկարվելն ավելի հեշտ է, որովհետև, ի տարբերություն տեսախցիկի առջև կենդանի խաղին, լուսանկարվելիս ընդամենը մեկ ակնթարթ ես խաղի մեջ մտնում»,- նշեց նա:

Դերասանուհին նկատեց, որ շատերը լավ լուսանկարվում են, բայց տեսախցիկի առջև խաղալ չեն կարողանում: «Այսօր շատ մոդելներ ունեն հետաքրքիր ֆոտոշարքեր, արտաքին տվյալներ, հետևորդներ և դիտողականություն, բայց երբ հայտնվում են նկարահանման հրապարակում և անհրաժեշտ է լինում նույնն անել տեսախցիկի առջև, կաղում են: Պարզապես դեմքի գեղեցիկ արտահայտությամբ լուսանկարվելն ու այդ ամենը ձայնով, միմիկայով և շարժումով ցույց տալը տարբեր են»,- ասաց Լիլիթը:

Դերասանուհին ընդգծեց, որ սոցցանցերում շատ ակտիվ չէ, մինչև Ինստագրամում էջ բացելը, այլ սոցցանցում էջ չի ունեցել:

«Հասկացա, որ Ինստագրամում էջ ունենալն անհրաժեշտություն է: Երբ ինչ-որ քասթինգ է լինում, զանգահարում են, ասում, որ ուղարկեմ Ինստագրամի էջս: Բացեցի իմ էջը, որովհետև անկախ մեր կամքից սոցցանցերը մեր կյանքի մի մասն են դարձել, դրանցից անհնար է չօգտվել: Նույնիսկ դպրոցներում են դասերն օնլայն անում, աշակերտները թղթի և գրիչի փոխարեն պլանշետ են տանում դպրոց,- ասաց նա և հավելեց, որ կեղծ հետևորդների միջոցով ակտիվություն ապահովելն անիմաստ է համարում,- Իմ էջն ինքնաբերաբար ակտիվանում է, չգիտեմ՝ կերպա՞րս է սիրվել, թե՞ իմ տեսակը: Ինձ շատ հաղորդագրություններ են գրում, 99 %-ով՝ դրական: Սերիալում նկարահանվելուց հետո հետևորդներս ավելացել են, հիմա նաև գովազդներով եմ զբաղվում, բայց այնպես չէ, որ ամեն բան գովազդում եմ: Լինում են առաջարկներ, որոնց անհրաժեշտությունը չեմ ունենում»:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts