Սև ծովում ուկրաինական ռազմական կատերները ՆԱՏՕ-ի նավերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի ռազմածովային ուժերի կատերների մարտավարական խումբը Սև ծովում համատեղ վարժանքներ Է անցկացրել ՆԱՏՕ-ի նավերի հետ, որոնք թվով երկրորդն են 2021 թվականին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ, որը մարտի 16-ին տարածվել Է Facebook-ում:
«Վարժանքների ժամանակ որոշակի շրջանում մշակվել են հակաականային գործողությունների վարժանքներ նավերի խմբի կազմում, ընթացքի ժամանակ բեռների հանձնում, հակառակորդի օդային հարձակման միջոցներին դիմագրավում, կատարվել Է ականազերծիչների անցկացման նավա-մարտական վարժեցում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, մշակվել են մարտավարական խուսավարման տարրեր, կատարվել են «ազդանշանների միջազգային համակագի օգտագործմամբ ազդանշանման», ինչպես նաև ինտենսիվ քաղաքացիական նավարկության շրջաններում ծովային իրադրության լուսավորման վարժանքներ: Ուկրաինական կատերների հետ զինավարժանքներին մասնակցել Է ՆԱՏՕ-ի թիվ 2 (SNMCMG2) մշտական ծովային հակաականային խումբը՝ Թուրքիայի, Ռումինիայի և Իսպանիայի Թագավորական ռազմածովային ուժերի նավերի կազմով, ճշտվում Է հաղորդագրության մեջ:



