Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Եթե Երևանն ու Մոսկվան նոր պայմանավորվածություն ձեռք չբերեն, ապա հնարավոր է, որ սահմանին ռուսական գազը թանկանա․ Աբրահամ Գասպարյան

ANALYSIS

Հայաստանի շուկայում էներգակիրները թանկանում են: 15 օրից էլ քիչ է մնացել ռուսական գազի՝ Հայաստանի սահմանին հնարավոր թանկացմանը, ինչի մասին խոսում էին դեռ անցած տարվանից: Եվ հակառակ կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին, Գազպրոմն իր արտադրական ծավալները մեծացրել է դեպի ԱՊՀ երկրներ ու Եվրոպա: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

«Կապույտ վառելիքն անցած ամսվա ընթացքում Ռուսաստանից հատել է սահմանն ու հասել Գերմանիա ավելի քան 28 տոկոսով, Թուրքիա՝ 80 տոկոսից ավելի, Ֆինլանդիա ու Ռումինիա՝ 75 տոկոսից ավելի: Մի խոսքով՝ Եվրոպան փորձում է տնտեսությունն ակտիվացնել հետքովիդյան շրջանում՝ սպառելով ավելի շատ գազ: Մեր դեպքում՝ գազը խնդիր է: Նախկինում է՛լ հարթ չեն եղել բանակցությունները, բայց քաղաքական ընդհանուր տրամադրվածությունը, Հայաստանում ռուսական ազդեցության գործոնի ընդլայնման դիմաց՝ իշխանությունները կարողացել են քիչ թե շատ գազի գինը պահել խելամտության սահմանում:

Հիմա ամսվա վերջին ավարտվում է գազի մատակարարման համաձայնագիրը, և եթե Երևանն ու Մոսկվան նոր պայմանավորվածություն ձեռք չբերեն, ապա հնարավոր է սահմանին ռուսական գազը թանկանա և ավելի բարձրանա քան 165 դոլարը՝ հազար խմ-ի համար: Այսօր պիտի մեկնարկեր պաշտոնական Երևանի, եթե կարելի է ասել՝ գազային պատվիրակության այցը Ռուսաստան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ:  Հակառակ դեպքում թանկացող էներգակիրների պայմաններում մեր տնտեսությունը  և տնտեսվարողները շարունակելու են կորցնել մրցունակությունը, և էլ ավելի կխորանա ճգնաժամը»,– ասել է նա։

Հեղինակը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ 2 տարի առաջ էր խոստանում՝ նվազեցնել բնական գազի և էլեկտրաէներգիայի գինը, ինչը իրականություն չդարձավ՝ մնացած գրեթե բոլոր խոստումների նման: «Ավելին, բոլորի հետ հարաբերություններ փչացնելու Փաշինյանի բացառիկ տաղանդի շնորհիվ՝ կորոնայից ուշքի չեկած բիզնեսը հավելյալ կորուստ կրեց, երբ բնական գազի գինն ավելացավ 6 տոկոսով, իսկ մեկ ամիս առաջ հոսանքը թանկացավ 8 տոկոսով: Հիմա գնաճը վխտո՛ւմ է երկրում: Թանկացել է ամեն ինչ՝ վառելիքից մինչև սննդամթերք: Եթե բանակցային թիմը հաջողության չհասնի Մոսկվայում, հնարավոր է տնտեսական ճգնաժամը խորանա մեր երկրում, տնտեսվարողն էլ շարունակի կորցնել մրցունակությունը, շուկան մնա անտեր-անտիրական: Մեծ հաշվով՝ սա ձեռնտու կլինի բիզնես և քաղաքական այն շրջանակներին, որոնք Հայաստանի տնտեսական գահավիժման փրկությունը տեսնում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանի բացման, թուրքական կապիտալը Հայաստան բերելու մեջ»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ Հայաստանում կան օլիգարխիկ որոշ շրջանակներ, որոնք աջակցում են գործող իշխանությանը և համոզում՝ մակրոտնտեսական քաղաքականությունը տապալած Փաշինյանին, որ փրկօղակն ու իշխանությունում վերարտադրվելու բանալին Անկարայում ու Բաքվում է, որ պետք է վայրկյան առաջ բացել սահմանը թուրքական շինարարական կապիտալի առաջ, որպեսզի այստեղ բունտ չբարձրանա: Սա մի՛ կողմից, մյուս կողմից էլ՝ ռուսական շահերի ազդեցության հավասարակշռման խնդիր կա: «Դա, իհարկե, քննարկման այլ թեմա է, գեոտնտեսական ու գեոքաղաքական բալանսավորումների խնդիր է, որին առաջիկայում անպայման կանդրադառնամ: Փաստորեն՝ գազի գնագոյացում, դոլարի փոխարժեք. գործոններ, որոնք կարող են կամ փրկե՛լ մեր տնտեսությունը շնչահեղձումից, կամ խորացնել ճգնաժամը: Մեր ազգային դրամը շարունակում է արժեզրկվել, ինչը մոտ ապագայում ազդելու է նաև գազի գնի վրա, ինչն անդրադառնալու է ամբողջ ցիկլի վրա՝ գազալցակայանից մինչև հացի արտադրամաս»,– ասել է հեղինակը:

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield