«Գեղեցկուհի». Օլյա Հակոբյանի ոճային կերպարը
PHOTOԴերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգետս է կրում, որը համադրել է երկար վերարկուի հետ։ Երիտասարդ մայրիկը սպիտակ սպորտային կոշիկներ է ընտրել ու ոճային պայուսակ։ «Նորաձեւությունն ապրանքանիշերի մասին չէ։ Այն նաեւ այն մասին է, թե ինչ է ինչ է տեղի ունենում մեր ներսում։ Ռալֆ Լորեն»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Գեղեցկուհի»։
Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին նշել էր. «Վերջերս շատ եմ առնչվում այն կարծրատիպին, թե կանացիությունը «հեզիկ» խոնարհությունն է: Այս տեսակետի հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետեւ այն ընդամենը կարծրատիպ է: Կարծում եմ` կանացիությունը ընդհանուր շաբլոնների մեջ չէ: Պատմությանը հայտնի են շատ ուժեղ կանայք, որոնք բացարձակ չեն պատկանում այդ տեսակին»։