Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSՄարտի 17-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսարևելյան ափի մոտ: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի ափից ոչ հեռու:
Օջախն ընկած Է եղել շուրջ 60 կիլոմետր խորության վրա՝ օվկիանոսի հատակի տակ: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ստորգետնյա ցնցումներն զգացել են Աոմորիի, Միյագիի, Իվատեի, Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաների բնակիչները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



