Նիկոլա Սարկոզին կրկին կկանգնի դատարանի առջեւ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կրկին կկանգնի դատարանի առջեւ 2012 թվականին իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքով, հայտնում է AP-ն:
Ավելի վաղ նա մեղավոր էր ճանաչվել այլ գործով կոռուպցիայի եւ ազդեցության չարաշահման համար: Սարկոզին մտադիր է բողոքարկել վճիռն այս գործով:
Սակայն նոր դատավարությունը, ամենայն հավանականությամբ, կդադարեցվի եւ հետաձգվի, քանի որ պաշտպաններից մեկը հոսպիտալացվել էր COVID-19-ով:
66-ամյա Սարկոզին, ով նախագահ էր 2007-ից 2012 թվականներին, մեղադրվում է 2012-ին վերընտրվելու իր հայտի համար թույլատրված գումարից՝ 22.5 միլիոն եվրոյից գրեթե կրկնակի անգամ ավել ծախսելու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան մեկ տարվա ազատազրկում եւ 3750 եվրո տուգանք է է սպառնում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



