Մի եկեք․ Ջո Բայդենը դիմել է ներգաղթյալներին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ներգաղթյալներին չփորձել ապօրինի մուտք գործել ԱՄՆ, այդ թվում՝ Մեքսիկայից: Երկրի ղեկավարն այս մասին ասել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ԱՄՆ նախագահին խնդրել են մեկնաբանել Մեքսիկայի հետ սահմանին ԱՄՆ իշխանությունների կողմից ձերբակալված ներգաղթյալների թվի արագ աճի վերաբերյալ տեղեկությունները: Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ դա նկատվել է նաև անցած տարիներին՝ 2019 և 2020 թվականներին:
Միևնույն ժամանակ, Բայդենը համաձայնել չի եղել այն կարծիքի հետ, որ տեղի ունեցածը արդյունք է ներգաղթյալների նկատմամբ իր ենթադրաբար չափազանց փափուկ մոտեցման․ «Ես հստակ կարող եմ ասել՝ մի եկեք»,-պատասխանել է ԱՄՆ նախագահը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



